Tag Archives: Մեղրի

Նռան թեյի արտադրության հնարավորություններ Մեղրիում

IMG_0051Օգոստոսի 5-ին Մեղրիի թիվ 1 միջն. դպրոցում CARD հիմնադրամը կազմակերպել էր հանդիպում ՎԻՍՏԱԱ փորձագիտական կենտրոնի “Ֆերմերից ֆերմերին” ծրագրի համակարգող Է. Նազարյանի և իր շահառուների միջև:

Է. Նազարյանը ներկայացրեց ծրագրի հիմնական ուղղությունները, այդ թվում և  նռան թեյի արտադրության հնարավորությունները Մեղրիի տարածաշրջանում:

Է. Նազարյանը նշեց նաև  որ այդ գործի կազմակերպման համար ծրագրի շրջանակներում հոկտեմբեր- նոյեմբեր ամիսներին  նախատեսվում  է  ԱՄՆ-ից նռան թեյի  արտադրության փորձագետի այցը Մեղրի:

ՄՏԶԿ աշխատակիցները հանդիպեցին համայնքապետերի հետ

10547441_731076610263756_2831020630768278853_nՀուլիսի 31-ին Մեղրու զբաղվածության տարածքային կենտրոնի <Գործ> աշխատանքի ակումբում տեղի ունեցավ հանդիպում Մեղրու տարածաշրջանի գյուղերի մի շարք գյուղապետերի հետ: Հանդիպման ընթացքում տարածքային կենտրոնի մասնագետներ Շ. Հակոբյանը, Ա. Սարգսյանը  և Մ. Գևորգյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրեցին <Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրման> ծրագիրն, որի նպատակը սեզոնային զբաղվածության ապահովման միջոցով հանրապետության առավել խոցելի և աղքատ գյուղական բնակավայրերի բնակչության սոցիալական լարվածության մեղմումն ու աշխատանքի արտադրողականության բարձրացումն է, իրավիճակից բխող մարտահրավերներին արագ արձագանքող միջոցներով` գյուղացիական տնտեսություններին աջակցելը:

Ծրագրում ընդգրկման ենթակա են `

1.գուղտնտեսական նշանակության հողի սեփականատեր կամ վարձակալ կամ անհատույց օգտագործող հանդիսացող աշխատաշուկայում անմրցունակ անձը (այսուհետև` հող օգտագործող ), որը որպես աշխատանք փնտրող հաշվառվել է ՀՀ. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոնում.

2.հող օգտագործողի ընտանիքի 16-63 տարեկան գործունակություն ունեցող անդամները, որոնք որպես աշխատանք փնտրող հաշվառվել են տարածքային կենտրոնում.

3.տարածքային կենտրենում հաշվառված աշխատանք փնտրող անձը, որը ծրագրի շրջանակներում աշխատանքային պայմանագրով` որպես վարձառու աշխատող, կամ քաղաքացիաիրավական պայմանագրով` որպես որոշակի ծառայություններ մատուցող կամ աշխատանքներ կատարող, ներգրավվում է հող օգտագործողիգյուղացիական տնտեսության աշխատանքում:

Հանդիպման վերջում աշխատակիցները պատասխանեցին ներկաների հարցերին: Նախատեսված է այս տարի որոշակի թվով անձանց ընդգրկել այս ծրագրում:

«Իրազեկման հզորացում գյուղական համայնքներում» դասընթաց

IMG_0113[1]

Այսօր Գեղագիտական ազգային կենտրոնի Մեղրիի մասնաճյուղի դահլիճում տեղի ունեցավ դասընթաց “Իրազեկման հզորացում գյուղական համայնքներում” ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացնում է  “Արտակարգ ալիք” ՀԿ-ն  Շվեցարիայի զարգացման և համագործակցության գործակալության աջակցությամբ:

Դասընթացին մասնակցում էին Մեղրիի տարածաշրջանի գյուղական համայնքների ներկայացուցիչներ:

Դասընթացը վարում էին “Արտակարգ ալիք” ՀԿ նախագահ, ԱԻՆ փրկարարական ծառայության տնօրենի տեղակալ գեներալ- մայոր Նիկոլայ Գրիգորյանը և Լոռէ փրկարարական ջոկատի ղեկավար Արմեն Առաքելյանը:

Դասընթացի ընթացքում խոսվեց  բնական աղետների, խոցելիության, կարողությունների և ռիսկերի գնահատման մասին:

Ներկաները կատարեցին խմբային աշխատանքներ “Համայնքներին սպառնացող վտանգները, խոցելիությունը նշված վտանգներից”  թեմաներով:

Օգտագործելով աղետների և ռիսկերի  գնահատման գործիքները, համայնքապետարանները   դրանց արդյունքները կարող են ներառել իրենց քառամյա զարգացման պլանում:

Դասընթաի ավարտից հետո “Արտակարգ ալիք” ՀԿ-ի նախագահ, ԱԻՆ փրկարարական ծառայության տնօրենի տեղակալ գեներալ- մայոր Նիկոլայ Գրիգորյանը ,Լոռէ փրկարարական ջոկատի ղեկավար Արմեն Առաքելյանը և Մեղրիի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար, մայոր Բագրատ Զաքարյանը հանդիպում ունեցան Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն ՀԿ-ի խորհրդի անդամների հետ, որտեղ քննարկվեցին համագործակցության հնարավոր ուղղությունները :

Դասական երաժշտության համերգ Մեղրիում

БезымянныйԳեղագիտության Ազգային Կենտրոնի Մեղրիի դահլիճում դասական երաժշտության սիրահարները լավ առիթ ունեցան ունկնդրելու արվեստի դպրոցի ուսուցչուհի Մարգարիտա Պետրոսյանի սաների կատարումները:

Համերգի կազմակերպման առիթ էր Մ.Պետրոսյանի աշխատանքային գործունեության 25-ամյակը: 1-7 դասարանի աշակերտների կատարմամբ հնչեցին Խաչատրյանի, Բախի, Բեթհովենի, Շոպենի, Հայդենի, Մոցարտի, Դյուրանի, Չերնիի  ստեղծագործությունները:

Մանրամասն տեսանյութում

 

Մոմերով երթ Մեղրիում. Ճանաչում, հատուցում…

8
Այսօր  1930 – ին  Մեղրիի Ս. Աստվածածին եկեղեցու բակից մեկնարկեց 1915թ. Եղեռնի զոհերի ոգեկոչման  մոմերով երթը:

Երթն առաջնորդում էր Տեր Ռաֆայել քահանան, այն ավարտվեց Փարամազի արձանի մոտ:

Ֆոտոշարքն՝  այստեղ:

« Older Entries Recent Entries »