Tag Archives: Մեղրի

Մեկնարկեց «Երիտասարդ կանայք` հանուն համայնքի» ծրագրը

1555437_771058729584052_6757091032026425147_n

Սեպտեմբերի 16-ին «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն » Հկ գրասենյակում տեղի ունեցավ «Երիտասարդ կանայք` հանուն համայնքի» ծրագրի մեկնարկային հանդիպումը: Հանդիպմանը ներկա էին շահառու` Մեղրի, Լեհվազ, Լիճք, Վարդանիձոր և Շվանիձոր, համայնքների երիտասարդ կանայք և աղջիները :

Բացման խոսքով հանդես եկավ ՀԿ նախագահ Ս.Հարությունյանը, ով ներկայացրեց ՀԿ գործունեությունը` համայնքների ակտիվացման և զարգացման գործում կարևորելով համայնքաբնակների ներգրավվածությունը կամավորական աշխատանքներում:

«Երիտասարդ կանայք` հանուն համայնքի» ծրագրի նպատակները, հիմնական գործողությունները ներկայացրեց ծրագրի ղեկավար Ժ. Հովհաննիսյանը:

Երիտասարդներին ողջյունեցին և ակտիվության կոչ արեցին նաև ՀԿ խորհրդի մյուս անդամները, նախորդ ծրագրերի շահառուները:

Հանդիպման վերջում ձևավորվեցին երիտասարդ կանանց  նախաձեռնող խմբերը` ըստ համայնքների:

Ծրագիրը ֆինաննսավորվում է ԱՄՆ դեսպանատան պետքարտուղարության հասարակայնության հետ կապերի փոքր դրամաշնորհների գրասենյակը:

Գիտելիքի օրը Մեղրիում

 

10422392_1490959677811632_1604923548838700835_nՆոր ուսումնական տարվա առթիվ Մեղրի քաղաքի թիվ 1 և թիվ 2  դպրոցների թվով 53 առաջին դասարանցիներին պայուսակներ և գրենական պրտույքներ նվիրեց Մեղրիի քաղաքապետարանը: Բացի այդ թիվ 2-րդ դպրոցի 1-ին դասարանցիների տոնը շնորհավորեց և դպրոցական պայուսակներ նվիրեց նաև համայնքում գործող ՖԻՆՔԱ ՈՒՎԿ-ն:

Քաղաքապետարանի աշխատակազմը Գիտելիքի օրվա առթիվ  բացի դպրոցներից շնորհավորելու նպատակով այցելեց Մեղրու պետական քոլեջ, Մեղրիի մանկական արվեստի դպրոց և քաղաքային մանկապարտեզ:

Մեղրասարի հանքավայրը «Արեւիկ» ազգային պարկի տարածքո՞ւմ է

tashtun_1374348119Օգոստոսի 21-ին Սյունիքի մարզի Տաշտունի համայնքապետարանում տեղի ունեցան «ԱՏ-Մետալս» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Մեղրասարի ոսկու հանքավայրի բաց եղանակով շահագործման նախագծի հանրային լսումները:

Մինչ լսումների սկսվելը բնապահպան-ակտիվիստների հետ այցելեցինք Մեղրասարի հանքավայրի տարածք, որտեղ արդեն ակտիվ աշխատանքներ էին տարվում: Հանքավայրի աշխատակիցներից մեկը նշեց, որ կատարվում է հանքաքարի հանույթ: ՛՛Չունենալով փաստաթղթեր՝ անցյալ տարվա ապրիլից ընկերությունը ապօրինաբար սկսել է այս հանցագործությունը: Դիմել ենք և հին գլխավոր դազախազին, և նորին: Պարզ երևում է, որ նրանք հովանավորում են՛՛,- մեզ հետ զրույցում ասաց Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը: Նրա խոսքով՝ հանքավայրի շահագործումից հետո Մեղրու տարածաշրջանում մարդիկ այլևս չեն կարողանա ապրել: ՛՛Վտանգվում է Մեղրի գետը, մեռնում է նաև գյուղատնտեսությունը՛՛,- ասաց Հ. Սանասարյանը՝ նշելով, որ այդ տարածքում ամբողջովին ցրված ուրան է: Ամբողջական հոդվածը` այստեղ.

Մեղրասար. վարչապետի խորհրդականի ոսկու հանքավայրը

56054Մեղրասարի ոսկու և արծաթի հանքավայրը շահագործող ընկերության սեփականատերերից մեկը ՀՀ վարչապետի խորհրդական Համլետ Հովսեփյանն է: Նա և իր որդիները մեծ բաժնեմաս ունեն «ԱՏ-Մետալս» ՍՊԸ-ում, որը նախատեսում է մետաղների բաց հանքավայր շահագործել Սյունիքի մարզի Մեղրասարի տարածքում:

«ԱՏ-Մետալս» ՍՊԸ-ն օրերս բնապահպանական փորձաքննության է ներկայացրել Սյունիքի մարզի Քարասար և Պրիխրեպտովոյի (Մեղրասար) ազնիվ մետաղների երևակումում հանքաքարի փորձնական հանույթի տեխնոլոգիական մշակման և Տաշտուն համայնքի վարչական տարածքում հանքաքարից ոսկու և բազմամետաղների կորզման փորձարարական գործարանի կառուցման նախագծերը:

Հանքավայրը Սյունքի մարզի Լիճք և Տաշտուն գյուղերից հեռու է ընդամենը 5 կմ: Այն նախատեսվում է շահագործել բաց եղանակով՝ 7.5 տարվա ընթացքում: Զբաղեցնելու է 73 հա տարածք, որից լցակույտի տարածքը կզբաղեցնի դրա համարյա կեսը՝ 33.5 հա-ն: Ամբողջական նյութն այստեղ:

Մեղրու տարածաշրջանին սպառնում է նոր էկոլոգիական վտանգ

080755185828Հայ-ռուսական համատեղ ձեռնարկություն «ԱՏ-Մետալս» ՍՊԸ-ն ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ին է ներկայացրել Մեղրասարի ոսկու հանքավայրի բաց եղանակով շահագործման նախագիծը:

Մեղրասարի ոսկու հանքավայրը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում` Մեղրու լեռնաշղթայի լեռնանցքային մասում, Մեղրի գետի վերին հոսանքի ավազանում, Լիճք և Տաշտուն գյուղերից 5կմ դեպի հյուսիս-արևելք:

Նախագծով նախատեսվում է հանքավայրը շահագործել 3 բացահանքերով հաջորդաբար: Հանքավայրի ընդհանուր պաշարներն են` հանքաքար` 345,392 հազար տ, ոսկի` 1602,19 կգ, արծաթ.` 4496,52 կգ: Տարեկան արդյունահանվելու է 50,0 հազար տոննա ապրանքային հանքաքար: Հանքավայրի շահագործման ընդհանուր տևողությունը կազմելու է 7,5 տարի: Հանքավայրում հանդիպում են նաեւ այլ հազվագյուտ մետաղներ: « Հանքաքարերի միներալային կազմում մասնակցում են պիրիտը (գերակշռում է), խալկոպիրիտը, գալենիտը, սֆալերիտը, խունացած հանքաքարերը, արսենոպիրիտը, մելանտերիտը, բնածին ոսկին, բնածին արծաթը, ինչպես նաև հեմատիտը: Պարփակող ապար է հանդիսանում քվարց-կարբոնատային մետասոմատիտը: Քվարցը քանակա­կան հարաբերությամբ կազմում է 50-60%-ը: Հանքային միներալները կազմում են 1.0-2.0%, որոնցից պիրիտի բաժինը 1.0-1.5%»,- նշված է նախագծում: Սակայն հանքաքարից սրանց կորզման մասին խոսք չկա: Դրանք կմնան լցակույտերում: Ամբողջական նյութն այստեղ:

Կազմակերպությունը կհամալրվի նոր կադրերով

БезымянныйԱյսօր “Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն” ՀԿ  գրասենյակում տեղի ունեցավ ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ-ի  Մեղրիի ներկայացուցչության վարկային մասնագետի թափուր տեղի համար հայտարարաված մրցույթի առաջին փուլը, որին մասնակցում էին 8 դիմորդներ :

Հարցաթերթիների լրացման համար մասնակիցներին տրվեց 50 րոպե ժամանակ, որից հետո նրանց հետ անհատական հարցազրույցներ անցկացրեցին ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ-ի մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի կադրերի համալրման մասնագետ Սվետլանա Բաբայանը և  Կապանի մասնաճյուղի կառավարիչ Վահե Հասրաթյանը  :

« Older Entries Recent Entries »