Օնիկ Սարգսյան. Ցանկություն ունես, դժվարություն` չկա

IMG_0071Մոտենում է Նոր տարին և արդեն տոնական տեսք է ստացել Մեղրիի հրապարակը: Զարդարված տոնածառի և տարբեր լուսային  դեկորների կողքին տեղադրված են վերջին երկու և գալիք 2015 թվականի խորհրդանիշերը` օձը, ձին և այծը:

Պարզվեց, որ մեղրեցիների մի մասը չգիտի, թե ո՞վ է պատրաստում տարվա երկաթյա խորհրդանիշները, իսկ մյուսները նշեցին Օնիկ Սարգսյանի անունը:

Օնիկ Սարգսյանը կամ ինչպես մեղրեցիներն են նրան ճանաչում` ոսկերիչ Օնիկը, պատասխանեց մեր մի քանի հարցերին.

-Մեղրեցիները  Ձեզ ճանաչում են, որպես ոսկերիչ Օնիկ, ինչպե՞ս կատարվեց անցումը ոսկերչությունից` մետաղի հետ աշխատանքին և ինչպե՞ս եք Դուք Ձեզ զգում ոսկերչության և այս գործի մեջ:

– Անցումը սկսվեց անցումային տարիներին, երբ երկաթի գործը ավելի կարևոր էր, ոչ թե անձնականի այլ պետության համար, իսկ ոսկերչությունը միշտ էլ շարունակել եմ, ուղղակի հիմա տարիքային է, երևի, երկու գործն էլ անում եմ հաճույքով: Երկու գործն էլ նուրբ են, աշխատատար և կարևոր:

Ո՞վ էր կենդանակերպերի պատրաստման գաղափարի հեղինակը:

– Մեղրիի քաղաքապետ Ա. Հովհաննիսյանը տվեց գաղափարը և աջակցեց պատրաստման հետ կապված բոլոր հարցերում:

Ամբողջ աշխատանքային պրոցեսն ի՞նչ պայմանական փուլերի կարելի է բաժանել:

– Մենակ մտածում ենք շինանյութի մասին: Ես էսքիզներ չեմ անում, ուղղակի վերցնում եմ մետաղալարը, սկսում մի տեղից ու այդպեց գնում մինչև վերջ:

Այս երեք աշխատանքներից ո՞րն է եղել ամենադժվարը:

Ոչ մեկն էլ դժվար չի եղել, ցանկություն ունես, դժվարություն` չկա:

Իսկ ամենահետաքրքիրը:

Բոլորն էլ հետաքրքիր են:

Օնիկ Սարգսյանը պատմեց նաև,  որ սիրում է աշխատել երեխաների հետ և նրանց  համար, տարբեր աշխատանքներ ունի դրված Մեղրիի մանկապարտեզի բակում: Նաև իր ներդրումն ունի Մեղրիի մուտքի մոտ տեղադրված «ՄԵՂՐԻ» ցուցանակի տեղադրման և լուսային ձևավորման գործում: Նշեց նաև, որ բոլոր գործերում իրեն օգնում է Գուրգեն Հակոբյանը:

ՏԻՄ-երի համագործակցությունը` ԱԳԸ-ների զարգացման երաշխիք

gԴեկտեմբերի 15-ին  «Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթութուն երիտասարդների համար» ծրագրի շրջանակներում  հանդիպում էր կազմակերպվել Մեղրիի քաղաքապետարանում,որին մասնակցում էին տարածաշրջանի դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ,ՀԿ-ների ներկայացուցիչներ, համայնքների  ղեկավարներ:

Հանդիպումը  ողջույնի  խոսքով  բացեց Մեղրիի քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանը, ով իր խոսքում նշեց, որ Մեղրիի քաղաքապետարանը կշարունակի աջակցությունը այս ծրագրին:

Ծրագրի նպատակների,տարածաշրջանում  իրականացված  աշխատանքների մասին խոսեց  «Հայաստանի  պատանեկան նվաճումներ»  ՀԿ  գործադիր  տնօրեն Արմինե Հովհաննիսյանը:

Մեղրիի տարածաշրջանում իրականացված գործունեության , CARD հիմնադրամի և «Հայաստանի  պատանեկան նվաճումներ» ՀԿ-ի համագործակցության մասին խոսեց «Շուկաներ Մեղրի համար» ծրագրի ղեկավար Հասմիկ Ալթունյանը:

Քննարկումներին  ակտիվորեն  մասնակցեցին դպրոցների տնօրենները,համակարգող ուսուցիչներ , շահառուներ, եղան նաև օգտակար առաջարկություններ ծրագրի շարունակականության  համար:

Ծրագրի շրջանակներում դպրոցներում ստեղծվել են աշակերտական գործարար ընկերություններ, որնք  հոկտեմբերին 18-ին մանակցեցին Շառլ Ազնավուրի անվան հրապարակում ՀՊՆ-ի կողմից կազմակերպված «Գործարար աշակերտական ընկերություններ» տոնավաճառին:

Լավ է, որ, մեղրեցու ասած, տան դըռքըտակը մաքուր է…

DSC001792014թ դեկտեմբերի 7-ին Մեղրիի թիվ 1 դպրոցի 9-րդ դասարանի մի խուբ աշակերտներ ուսուցչուհի Ն.Հայրապետյանի հետ միասին մաքրեցին մարզադաշտի տարածքը, հանդերձարանը, իրենց միջոցներով նորոգեցին և ներկեցին հանդերձարանի դուռը:

-Նախաձեռնության գաղափարը ծնվել էր մի քանի օր առաջ հասարակագիտության դասին, երբ ուսումնասիրում էինք «Հանրային քաղաքականությունը և քաղաքացու ակտիվ մասնակցությունը դրան» -պատմեց աշակերտներից մեկը: – Դասի ընթացքում մեր կողմից վերհանվեցին Մեղրիում առկա բազմաթիվ հիմնախնդիրներ, այդ թվում՝ մարզադաշտի աղտոտվածության հարցը:
Քննարկումների արդյունքում աշակերտները համախմբվեցին «իր համայնքը սիրող քաղաքացին՝ անձամբ իր հսկողությամբ ու մասնակցությամբ, պետք է նպաստի համայնքում առկա հարցերի լուծմանը, չէ որ ակտիվ քաղաքացին պարզապես կոչում չէ, այլ մտածելակերպ, գործելակերպ» գաղափարի շուրջ և որոշեցին իրենց ուժերով լուծել մի փոքրիկ հիմնախնդիր:

-Մենք մեր օրինակով կոչ ենք անում՝ գոնե հետևեք աջ ու ձախ տեղադրված «Պահպանեք մաքրություն» , «Սա իմ համայնքն է, ես ուզում եմ այն մաքուր տեսնել» վահանակների ցուցումներին և եթե կարող եք, օգնեք հանդերձարանի ապակիների տեղադրման հարցում- ավելացրեցին նախաձեռնության մասնակիցները:

Լավ է, որ յուրաքանչյուրիս, մեղրեցու խոսքով ասած, դռքըտակը մաքուր է, բայց Պլատոնը կասեր՝ հանրային շահը գերակա է:

Տեսանյութի և ֆոտոշարքի հեղինակ՝ Մեղրիի N1 դպրոցի 9-րդ դասարանի աշակերտներ:

Կենդանի տիկնիկները Մեղրիում (Ֆոտոշարք)

_MG_6202

Նոյեմբերի 28-ին Մեղրիի մշակույթի տանը տեղի ունեցավ «Կենդանի տիկնիկ» մրցույթ-փառատոնը, որին մասնակցում էին  4-7  տարեկան 12  երեխաներ: Նրանք հանդես եկան միասնական և անհատական համարներով` երգով, պարով, ասմունքով:

Մասնակիցներին գնահատեց ժյուրին. պատվավոր թագին արժանացավ 4-ամյա Միլենա Միքայելյանը, իսկ «Հանդիսատեսի համակրանք»  անվանակարգին քվերակության արդյունքում  արժանացավ Մարի Պողոսյանը:

Փոքրիկ  «տիկնիկներին» ողջունելու էին եկել  2004թ.-ին կայացած  մրցույթ-փառատոնի  մասնակիցները և  Գեղագիտության ազգային կենտրոնի Մեղրիի մասնաճյուղի  սաները :  Յուրաքանչյուր մասնակից գեղեցիկ էր յուրովի և ինքնատիպ: Բոլոր «Կենդանի տիկնիկ»-ները հուշանվերներ ստացան «Մեղրիի հիմնադրամ»-ի  և «Բարգավաճ Հայաստան կուսակցության Մեղրի-Ագարակ» կենտրոնական գրասենյակի կողմից:

Միջոցառումը կազմակերպել էր՝ Ա. Համբարձումյանը: