Իշխանությունների արձագանքը Մեղրիի հրդեհի վերաբերյալ
Տեսանյութի աղբյուրը՝ meghri.net
Տեսանյութի աղբյուրը՝ meghri.net
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունիսի 13-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 07:00-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի քաղաքի Անդրանիկի փողոցի թիվ 9 շենքում խոշոր հրդեհ է բռնկվել: Նշված վայր են մեկնել Մեղրիից՝ 2, Ագարակից, Քաջարանից և Կապանից՝ 1-ական հաշվարկներ՝ հրշեջ-փրկարարներով, ինչպես նաև Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբն ու մարզային փրկարարական վարչության աշխատակիցները՝ վարչության պետ Ա. Հարությունյանի գլխավորությամբ: Ըստ նախնական տեղեկությունների՝ հարևանները կարողացել են տարհանվել, սակայն կան կասկածներ, որ մեծահասակ մի տատիկ հրդեհի մեջ է, ինչը այս պահին հրշեջներն ու տեղի ոստիկանները ճշտում են:
Արդեն երկու տարի է Մեղրիի թիվ 2 դպրոցում` ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ, իրականացվում է «Անգլերենի դասընթացներ Մեղրիում» ծրագիրը:
Գնահատելով դպրոցի աջակցությունը ծրագրին` ԱՄՆ դեսպանատունը կահավորել է դպրոցի համակարգչային դասասենյակը :
Մարտի 11-ին տեղի ունեցավ դասասենյակի հանդիսավոր բացման արարողությունը:
Ներկա էին ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն Ժակլին Դիլին, փոքր դրամաշնորհների բաժնի պատասխանատու Լիաննա Սահակյանը,
Մեղրիի քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանը խոսեց Մեղրիի տարածաշրջանում անգլերենի ուսուցման և ԱՄՆ դեսպանատան հետ հետագա համագործակցության կարևորության մասին:
Կարմիր ժապավենը կտրեցին քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանը և Ժակլին Դիլին:
Վերջում Ժակլին Դիլին հանդիպեց «Անգլերենի դասընթացներ Մեղրիում» ծրագրի շահառուների հետ:
www.meghri.net-ը սրտանց շնորհավորում է գարնանային գեղեցիկ տոնի առթիվ: Ցանկանում ենք բոլորին քաջ առողջություն, հաջողություն, հարատև սեր և ջերմություն: Թող որ երջանկությունը միշտ ապրի Ձեր սրտերում, և շարունակեք ազնվորեն և անմնացորդ ծառայել Ձեր ընտանիքների բարօրությանը, հայրենիքի զարթոնքին ու առաջընթացին:
«Սյունյաց երկիր» թերթը պարբերաբար անդրադարձել է Մեղրու տարածաշրջանի բժշկական հաստատությունների կառուցվածքային փոփոխությանը. այս անգամ հերթական առիթը Մեղրի եւ Ագարակ քաղաքների միջակա վայրում կառուցվող հիվանդանոցային համալիրն էր: Ամիսներ առաջ հազիվ թե գտնվեր մեկը, ով ենթադրեր, որ այդ հատվածում հիվանդանոց պետք է կառուցվի: Պատկերը փոխվեց հատկապես 2014թ. հոկտեմբերին, երբ որպես ենթակապալառու կազմակերպություն (կապալառու՝ «Պառեքս-գազ» ՍՊԸ), հիվանդանոցի` անհարկի ձգձգվող շինարարական աշխատանքները ստանձնեց «Մեղրու ճանապարհների շահագործման եւ շինարարական ձեռնարկություն» ՍՊ ընկերությունը (տնօրեն՝ Ազատ Գասպարյան): Ամիսներ տեւած լայնածավալ աշխատանքների շնորհիվ շենքի երկրորդ հարկն էլ արդեն կանգուն է, եւ, Ազատ Գասպարյանի խոսքով, մեկ-երկու շաբաթից կանցնեն տանիքի կառուցման աշխատանքներին: «Աշխատանքների ներկայիս ընթացքը կատարվում է ըստ նախատեսված պլանի, հոսքային պարբերականությամբ աշխատում ենք: Եթե աշխատանքի խզում չլինի` պայմանավորված շինանյութի բացակայությամբ կամ եղանակով, ապա նախատեսված ժամկետում` մինչեւ 2015թ. սեպտեմբերի 30-ը, շենքն ամբողջովին պատրաստ կլինի, եւ կհանձնենք շահագործման», – հավաստիացնում է Ազատ Գասպարյանը: Նյութը ամբողջությամբ՝ այստեղ:
Այսօր 18:30-ին Մեղրիի Սբ. Աստվածածին եկեղեցում կատարվեց հոգեհանգստյան կարգ` ի հիշատակ Ավետիսյանների ընտանիքի յոթ անմեղ զոհերի: