Tag Archives: Մեղրի մասնաճյուղ

Վերագործարկվեց ՎՏԲ Հայաստան բանկի Մեղրի մասնաճյուղը

070813053030

ՎՏԲ Հայաստան բանկի Մեղրի մասնաճյուղի վերաբացման արարողություն

Օգոստոսի 6-ին տեղի ունեցավ ՎՏԲ-Հայաստան Բանկի` ժամանակակից   լուծումներով և հաճախորդների հարմարավետ սպասարկման նպատակով վերանորոգված “Մեղրի” մասնաճյուղի վերաբացումը: Մասնաճյուղում բացի վերանորոգման աշխատանքներից իրականացվել է նաև միջոցառումների մի ամբողջ փաթեթ, որն  ուղղված է  հաճախորդների սպասարկման գործընթացների օպտիմալացմանը, աշխատավայրերի և սպասարկման գոտիների ամբողջական տեխնիկական վերազինմանը և արդիականացմանը, ինչպես նաև սրահի ներքին հարդարման համապատասխանեցում ՎՏԲ խմբի կորպորատիվ ոճին ու բրենդին: Մեղրիի վերանորոգված մասնաճյուղի գլխավոր առանձնահատկությունը լինելու է արագ և որակյալ սպասարկումը` հիմնված լավ տեխնիկական հիմքի վրա, որը  թույլ կտա   հաճախորդների սպասարկման մակարդակը բարձրացնել նոր աստիճանի: “Մեղրի” մասնաճյուղի հանդիսավոր բացմանը մասնակցեցին ՎՏԲ-Հայաստան Բանկի ղեկավարությունը, Մեղրիի քաղաքապետ  Ա.Հովհաննիսյանը, ինչպես նաև այլ պաշտոնատար անձինք, բիզնես շրջանակների, կրթության ու մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ:

Նյութի հեղինակ` Անի Սարգսյան