Մայրենի լեզվի տոնը Մեղրիի թիվ 1 դպրոցում

IMG_0048

Մեղրիի թիվ 1 դպրոց

Փետրվարի 21-ը` Մայրենի լեզվի միջազգային օրն է: Մշակույթային ժառանգության պահպանման ու զարգացման համար լեզուն ամենաուժեղ գործիքն է: Հայոց լեզվի արժևորմանն էր նվիրված Մեղրիի թիվ 1 դպրոցի 4-րդ դասարանի դասվար Ռուզաննա Բարխուդարյանի կազմակերպած միջոցառումը: Երեխաները բանաստեղծություններ, երգեր և ասույթներ հնչեցրեցին մաքուր հայերենով` հայոց լեզվի մասին: Չնայած տիկին Բարխուդարյանի մտավախությանը, միջոցառումն անցավ բարձր մակարդակով, ինչի մասին վկայում են մասնակիցների արձագանքները: Միջոցառման վերջում, նշանավորելով գիրք նվիրելու օրը տիկին Բարխուդարյանը 4-րդ դասարանցիների անունից գրքեր նվիրեց դպրոցի գրադարանին:

Մանրամասն տեսանյութում.