Շնորհավորանք մարտի 8-ի` կանանց տոնի կապակցությամբ

Безымянныйwww.meghri.net-ը սրտանց շնորհավորում է գարնանային գեղեցիկ տոնի առթիվ: Ցանկանում ենք բոլորին քաջ առողջություն, հաջողություն, հարատև սեր և ջերմություն: Թող որ երջանկությունը միշտ ապրի Ձեր սրտերում, և շարունակեք ազնվորեն և անմնացորդ ծառայել Ձեր ընտանիքների բարօրությանը, հայրենիքի զարթոնքին ու առաջընթացին:

Փոքրիկ “Կարաբալաներ”-ի անակնկալը մեղրեցի կանանց

Այսօր  վաղ  առավոտից  Մեղրի  քաղաքի  փողոցներում  յուրահատուկ  անակնկալի   էին  հանդիպում  մեղրեցի  կանայք  և  աղջիկները:  Ծաղկազամբյուղով   փոքրիկ  <<Կարաբալաները>> կանանց  միջազգային  օրվա  առթիվ  Մեղրիի  քաղաքապետարանի  կողմից  ծաղիկներ  էին  բաժանում:

Անսպառ հմայք Ձեզ, սիրելի կանայք…

382195_493347610731468_1233289508_n

Անսպառ հմայք Ձեզ, սիրելի կանայք..

Գարունն եկավ` իր հետ բերելով բնության ամենագեղեցիկ գույները: Որքան էլ ձմեռը տաք էր ու արևոտ, միևնույնն է գարունը սպասված է հատկապես կանանց ու աղջիկների համար` տոների առատության շնորհիվ:

Ողջ աշխարհի կանանց սիրելի տոնը` մարտի 8-ը, նրանց իրավունքների համար մղվող պայքարի օրն է: 1857թ. մարտի 8-ին Նյու Յորքի ֆաբրիկաների աշխատողները դուրս եկան ցույցի` պահանջելով 10-ժամյա աշխատանքային օր` 16-ի փոխարեն, և տղամարդկանց հավասար աշխատավարձ: Չնայած 21-րդ դարն է, և կանայք  շատ ավելի պատկառելի հասարակական դիրք են զբաղեցնում, այնուամենայնիվ, գեղեցիկ սեռը մշտապես ուշադրության կարիք է զգում: Հաճոյախոսությունն ու գեղեցիկ ծաղկեփունջը բավական են սիրելիին բարձր տրամադրություն պարգևելու համար:

“Meghri News”-ի անձնակազմը շնորհավորում է բոլոր կանանց և ցանկանում նրանց անսպառ հմայք: Ինչքան հմայիչ լինենք, այնքան բարձր տրամադրությունը, դրական վերաբերմունքն ու հակառակ սեռի ուշադրությունն անպակաս կլինի մեզանից: Եվ մի մոռացեք շնորհավորել մայրիկներին` սա առաջնահերթ նրանց տոնն է: