ՀՐԱՇԱԳԵՂ ԱՇՈՒՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ

DSC00213

Աշունը Մեղրիի մսուր-մանկապարտեզում

Թեև  աշնան վերջին  ամիսն է, բայց Մեղրիում աշունը դեռ իր կայացման իրավունքների մեջ է:   Օրերը արևոտ են,  ծառերը ճկնում են բերքի ծանրությունից,  իսկ  այգիներում  աշնանային հրաշք  գունախաղ է:  Շքեղ աշունն  ավելի  էր  գեղեցկացել  Մեղրի  քաղաքի  մսուր-մանկապարտեզում: Ոսկե  աշնան  հանդես էր: Մանկապարտեզի  մուտքի  մոտ աշնանային  բերք  ու  բարիքով  լի սեղան  էր, տոնական  երաժշտություն: Ճաշակով  և  տոնին համահունչ  էր  զարդարված  նաև  դահլիճը,  իսկ  գույնզգույն  տերևներով, մրգե  հագուստներով երեխաները  նմանվում  էին  հրաշամանուկների:

Աշնանային  տոնահանդեսում  երգող,  ասմունքող,  պարող  երեխաները  բոլորին  պարգևեցին  տոնական  տրամադրություն: Միջոցառմանը ներկա  էին  Մեղրիի քաղաքապետ  Արշավիր  Հովհաննիսյանը, քաղաքապետարանի  աշխատակազմի, համայնքի  ավագանու  ներկայացուցիչներ  և  այլ  հյուրեր:

DSC00210

DSC00200

Շվանիձորի բնակչության արտագաղթին նպաստում է մանկապարտեզի բացակայությունը

P1040179

Շվանիձորի մանկապարտեզի շենքը

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շվանիձոր գյուղ, հարավային դարպաս, բնակավայր, որը քայլում է դեպի ծերացում: Այս գյուղը ընդամենը տասնամյակներ առաջ ունեցել է 450 աշակերտ, սակայն այսօր ունի 311 բնակիչ: Իսկ այս ցավալի փաստին նպաստում են համայնքի առջև ծառացած բազմաթիվ անլուծելի խնդիրները, որոնցից համայնքում որպես կարևորագույն հարց առանձնացվում է մանկապարտեզի վերաբացումը: Իսկապես, մանկապարտեզը խիստ անհրաժեշտություն է. չէ՞ որ առանց վերջինիս առկայության երեխան «փակ աչքերով» է դպրոց մտնում և տարրական կանոնների իր չիմացության լրացմանը գումարվում է դպրոցական բարդ ծրագրի ուսուցումը, որն էլ դժվարեցնում է թե’ ուսուցչի աշխատանքը, թե’ երեխայի հարմարվելու և սովորելու ճանապարհը:

Continue reading

Լեհվազի մանկապարտեզում օձ է հայտնաբերվել

գյուրզաՕրերս Լեհվազի մանկապարտեզի շենքում սաներից մեկն օձ է տեսել և տեղեկացրել դաստիարակչուհուն և տնօրենին: Վերջինս դիմել է գյուղացիների օգնությանը, ապա Մեղրիի հրշեջ-փրկարարական ջոկատ(ՀՓՋ), սակայն նրանց չի հաջողվել սպանել օձին: Գյուղացիների ապարդյուն գործողություններից հետո մանկապարտեզ է եկել Լեհվազ համայնքի ղեկավար Սասուն Զաքարյանը: Նա որոշակի քայլեր է ձեռնարկել, որոնց արդյունքում գյուրզա տեսակի մոտ 1,5մ-ոց օձին սպանել են որսորդական զենքով:

Առաջին կադրային փոփոխությունը

Ոչ պաշտոնական աղբյուրներից տեղեկացանք, որ Մեղրիի նորընտիր քաղաքապետը կատարել է առաջին կադրային փոփոխությունը: Մեղրիի մանկապարտեզի տնօրեն է նշանակել Սյուզաննա Սարգսյանին:

Ցանկանանք նոր տնօրենին արդյունավետ աշխատանք: