Tag Archives: ճանապարհ

Ավտոմեքենաների հիմնական երթևեկությունը կիրականացվի Մեղրի- Շվանիձոր-Ծավ-Կապան այլընտրանքային ճանապարհով

Фото0244“Փակվում է Մեղրի-Երևան ավտոմայրուղին” շրջանառվող լուրերի իսկությունը Մեղրու  ՃՇՇՁ ՍՊԸ-ի տնօրեն Ա. Գասպարյանից փորձեց ճշտել մեր թղթակիցը: Ձեռնարկության  տնօրենը  հավաստեց  տեղեկությունը և պարզաբանեց , որ սկսվել են Մեղրիի տարածաշրջանի Լիճք գյուղի տարածքում գտնվող կամրջի հիմնանորոգման աշխատանքները: Կամուրջը գտնվում է Մեղրի-Երևան միջպետական ճանապարհի վրա, հետևաբար, ավտոմեքենաների երթևեկության մեջ  փոփոխություններ են կատարվել: Տնօրենը հավելեց, որ շինարարական աշխատանքները կավարտվեն հոկտեմբերի մեկին: Մինչ այդ թեթև մարդատար ավտոմեքենաների երթևեկության համար կստեղծվեն ժամանակավոր անցումներ, իսկ ավտոմեքենաների  հիմնական  երթևեկությունը  կիրականացվի Մեղրի- Շվանիձոր-Ծավ-Կապան  այլընտրանքային ճանապարհով:

Նյութի հեղինակ՝  Արփինե Համբարձումյան

Մեղրիի լեռնանցքում բուքը շարունակվում է

704438Հունվարի 8-ի երեկոյան ժամը 08.30-ից Մեղրիի լեռնանցքում սկսված բուքը շարունակվում է: Մեղրիի ճանշին ձեռնարկության հաղորդմամբ, դեռ գիշերվանից իրականացվում են ճանապարհի մաքրման աշխատանքներ, սակայն դրանց խանգարում են ուժեղ քամին, բուքը եւ մառախուղը: Չնայած դժվարություններին` Երեւան-Մեղրի մայրուղու այդ հատվածը եւս երթեւեկելի է, ճանապարհին մեքենաների արգելափակում կամ խցանումներ չկան:

Նյութի աղբյուրը`  armenpress.am