Tag Archives: Ձմեռ

Դասերը շարունակվում են ցածր ջերմաստիճանում

14Ըստ առողջապահության տեսչության այսօր, հունվարի 15-ին ևս,  Մեղրու տարածաշրջանի քաղաքային դպրոցներում երեխաները ստիպված են եղել դաս պարապել ցածր ջերմաստիճանի պայմաններում:

Չնայած այն հանգամանքին , որ դասերը սկսվոմ են 9.00-ին, նախկինի 8.30-ի փոխարեն և կրճատված է դասաժամերի տևողությունը Մեղրիի թիվ 2 դպրոցում ջերմաստիճանը կազմել է +1°С –ից  +7 °С,  իսկ Մեղրիի  թիվ 1 միջնակարգ և Ագարակի միջնակարգ դպրոցներում ՝ +7°С-ից +11°С:

Չնայած անբնական ցուրտ պայմաններին բացակայությունների թիվը թիվ 2 միջնակարգ դպրոցում 40%-ից իջել է 20%, Թիվ 1-ում 20%-ից՝ 11%-ի,իսկ Ագարակում  երեխաաների 45% դպրոց չի հաճախում: Read more