Tag Archives: հրդեհ

Հրդեհ Մեղրի քաղաքում

Հունիսի 14-ի առավոտյան «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Մրգանուշ թաղամասի տներից մեկի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:38-ին:

Աղբյուրը՝  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

Խոշոր հրդեհ Մեղրի քաղաքում. բնակելի շենքն ամբողջությամբ կրակի մեջ է

1111111111SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունիսի 13-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 07:00-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի քաղաքի Անդրանիկի փողոցի թիվ 9 շենքում խոշոր հրդեհ է բռնկվել: Նշված վայր են մեկնել Մեղրիից՝ 2, Ագարակից, Քաջարանից և Կապանից՝ 1-ական հաշվարկներ՝ հրշեջ-փրկարարներով, ինչպես նաև Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբն ու մարզային փրկարարական վարչության աշխատակիցները՝ վարչության պետ Ա. Հարությունյանի գլխավորությամբ: Ըստ նախնական տեղեկությունների՝ հարևանները կարողացել են տարհանվել, սակայն կան կասկածներ, որ մեծահասակ մի տատիկ հրդեհի մեջ է, ինչը այս պահին հրշեջներն ու տեղի ոստիկանները ճշտում են:

Հրդեհ Լիճք գյուղում

 

DSC_0343Այսօր ժամը 12:45 Լիճքի բնակիչները ահազանգեցին ԱԻՆ Մեղրու ստորաբաժանում: Պատճառը համայնքում բռնկված հրդեհն էր, որը րոպեների ընթացում իր բոցերի մեջ էր առել Ռուբիկ Թևանյանին պատկանող ամառանոցի կտուրն ու թոնրատունը : Մինչ հրշեջների ժամանումը համագյուղացիների ջանքերով նվազեցվեց հրդեհի տարածման վտանգը: Ժամը 13:40 երկու մարտական հաշվարկ արդեն գյուղում էր: Հրդեհամարման աշխատանքներն ավարտվեցին 15:30-ի սահմաններում: Նշենք, որ ամառանոցը բնակեցված չէր:

Նկարները տրամադրեց` Ս. Հայրապեյանը:

Հրդեհ Մեղրիում(լրացված)

IMG_04842013թ.-ի հուլիսի 18-ին ժ. 13.00-ի սահմաններում Մեղրի քաղաքի Հայրենադարձների փողոցի առանձնատներից մեկում հրդեհ է բռնկվել: Կարճ ժամանակում հրդեհը տարածվել է` վտանգ ստեղծելով հարևան բնակարանների համար:

Օպերատիվ աշխատանքների արդյունքում 14:00 սահմաններում հրդեհը մարվեց: Դեպքի վայրում աշխատում էին Սյունիքի մարզի Մեղրիի հրշեջ փրկարարական ջոկատը` հրամանատար Բ.Զաքարյան,  Մեղրու բժշկական կենտրոնի շտապ օգնության ծառայությունը: Տեխնիկական աջակցություն ցուցաբերեցին N սահմանապահ զորամասը և “Մեղրու կոմունալ” ՀՈԱԿ-ը: Հրշեջներին օգնում էին նաև քաղաքի բնակիչները:

Տուժածներին ցուցաբերվեց անհրաժեշտ բժշկական օգնություն:

Հրդեհի պատճառներին և մանրամասներին կանդրադառնանք հետագայում: