Tag Archives: Հունիսի 1

Հունիսի 1-ը «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ գրասենյակում

IMG_0289Հունիսի 1-ին` Երեխաների պաշտպանության միջազգային օրը, 100 ավելի երեխաներ իրենց տոնը  անմոռանալի կերպով նշեցին “Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն” ՀԿ գրասենյակում:

Ժամը 12:00-ից միչ 18:00-ը ՄԿՌԿ ՀԿ գրասենյակում հայտարարված էր «Բաց դռների օր» 3-13 տարեկան երեխաների համար: Նրանք նկարեցին, ծեփեցին, գունավորեցին նախապես պատրաստված արձանիկները, երգեցին, պարեցին, դիտեցին մուլտֆիլմեր, օգտվեցին քաղցրավենիքներով առատ սեղանից:

Քաղցրավենիքն այնքան առատ էր, որ մի մասը տրամադրվեց Մեղրի քաղաքի և Լեհվազ գյուղի մանկապարտեզներին: Միջոցառման ընթացքում եխաներին հյուր եկան ծաղրածուն և Միկկի մկնիկը:

Գրասենյակի մուտքի մոտ տեղադրվել էր հանգանակությունների արկղ, որտեղ  ծնողները կարող էին գումար նվիրաբերել: Հավաքված գումարը, որը կազմում է 15000 դրամ, կփոխանցվի Մեղրիի մսուր մանկապարտեզին:

Միջոցառմանը ֆինանսական աջակցություն էր ցուցաբերել “Լեռնահայաստան” բարեգործական հիմնադրամը:

Հունիսի 1-ը Գեղագիտության ազգային կենտրոնի Մեղրիի մասնաճյուղում

IMG_0479[1]Հունիսի 1-ին  Գեղագիտության ազգային կենտրոնի Մեղրիի մասնաճյուղը քաղաքի հրապարակում նախատեսել էր իրականացնել մանկական միջոցառում: Անսպասելի սկսված հորդ անձրևի պատճառով միջոցառումը տեղափոխվեց կենտրոնի շենք, սակայն դրանից երեխաների տոնական տրամադրությունը չփչացավ:

Ֆոտոշարքն այստեղ