Tag Archives: ՀԷԿ

Հերթական լուրջ հարվածը քաղաքի բնապահպանական կացությանը

Marat Ohanyan

Մարատ Օհանյան

Ավագանու անդամ Միքայել (Մարատ) Օհանյանը, անհամատեղելի համարելով իր եւ ավագանու մեծամասնության պատկերացումները Մեղրիին սպառնացող մարտահրավերների դիմակայման հարցում, հրաժարվել է ավագանու անդամի պարտականություններից և Նոյեմբերի 20-ին  դիմում  հղել Մեղրի քաղաքի ընտրողներին /դիմումի տեքստը` ստորև/:

«Սիրելի՛ հայրենակիցներ

2013թ. նոյեմբերի 19-ին կատարել եմ մի արարք, որի մասին ձեզ տեղեկացնելը պարտքս եմ համարում:

Այդ օրը տեղի է ունեցել Մեղրի համայնքի ավագանու արտահերթ նիստ, որի ընթացքում քննարկվել է քաղաքի տարածքում հիդրոէլեկտրակայան կառուցելու նպատակով հողամասի կատեգորիա փոխելու հարց:

Անմիջապես քաղաքի տարածքում հէկ կառուցելն իմ խորին համոզմամբ նոր խնդիրներ կառաջացնի համայնքի առանց այդ էլ մտահոգիչ բնապահպանական իրավիճակում:

Հաշվի առնելով այդ հանգամանքը, որպես ավագանու բնապահպանական հանձնաժողովի նախագահ, տարօրինակ եմ համարել նախ նման հարցի համար ավագանու արտահերթ նիստ գումարելը (թեև օրակարգում այլ հարցեր էլ կային` ոչ սկզբունքային նշանակության), ապա` կոչ եմ արել գործընկերներիս` մերժել քաղաքի տարածքում հէկի կառուցման համար հողամասի կատեգորիայի փոփոխության վերաբերյալ առաջարկը: Սակայն ավագանու ինն անդամից ութը կողմ է քվեարկել քաղաքապետի առաջարկությանը:  Նյութը ամբողջությամբ այստեղ

Հերթական լուրջ հարվածը քաղաքի բնապահպանական կացությանը

Marat Ohanyan

Մարատ Օհանյան

Ավագանու անդամ Միքայել (Մարատ) Օհանյանը, անհամատեղելի համարելով իր եւ ավագանու մեծամասնության պատկերացումները Մեղրիին սպառնացող մարտահրավերների դիմակայման հարցում, հրաժարվել է ավագանու անդամի պարտականություններից և Նոյեմբերի 20-ին  դիմում  հղել Մեղրի քաղաքի ընտրողներին /դիմումի տեքստը` ստորև/:

«Սիրելի՛ հայրենակիցներ

2013թ. նոյեմբերի 19-ին կատարել եմ մի արարք, որի մասին ձեզ տեղեկացնելը պարտքս եմ համարում:

Այդ օրը տեղի է ունեցել Մեղրի համայնքի ավագանու արտահերթ նիստ, որի ընթացքում քննարկվել է քաղաքի տարածքում հիդրոէլեկտրակայան կառուցելու նպատակով հողամասի կատեգորիա փոխելու հարց:

Անմիջապես քաղաքի տարածքում հէկ կառուցելն իմ խորին համոզմամբ նոր խնդիրներ կառաջացնի համայնքի առանց այդ էլ մտահոգիչ բնապահպանական իրավիճակում:

Հաշվի առնելով այդ հանգամանքը, որպես ավագանու բնապահպանական հանձնաժողովի նախագահ, տարօրինակ եմ համարել նախ նման հարցի համար ավագանու արտահերթ նիստ գումարելը (թեև օրակարգում այլ հարցեր էլ կային` ոչ սկզբունքային նշանակության), ապա` կոչ եմ արել գործընկերներիս` մերժել քաղաքի տարածքում հէկի կառուցման համար հողամասի կատեգորիայի փոփոխության վերաբերյալ առաջարկը: Սակայն ավագանու ինն անդամից ութը կողմ է քվեարկել քաղաքապետի առաջարկությանը:

Նյութը ամբողջությամբ` այստեղ