Tag Archives: Հանք

Մեղրասարի հանքավայրը «Արեւիկ» ազգային պարկի տարածքո՞ւմ է

tashtun_1374348119Օգոստոսի 21-ին Սյունիքի մարզի Տաշտունի համայնքապետարանում տեղի ունեցան «ԱՏ-Մետալս» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Մեղրասարի ոսկու հանքավայրի բաց եղանակով շահագործման նախագծի հանրային լսումները:

Մինչ լսումների սկսվելը բնապահպան-ակտիվիստների հետ այցելեցինք Մեղրասարի հանքավայրի տարածք, որտեղ արդեն ակտիվ աշխատանքներ էին տարվում: Հանքավայրի աշխատակիցներից մեկը նշեց, որ կատարվում է հանքաքարի հանույթ: ՛՛Չունենալով փաստաթղթեր՝ անցյալ տարվա ապրիլից ընկերությունը ապօրինաբար սկսել է այս հանցագործությունը: Դիմել ենք և հին գլխավոր դազախազին, և նորին: Պարզ երևում է, որ նրանք հովանավորում են՛՛,- մեզ հետ զրույցում ասաց Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը: Նրա խոսքով՝ հանքավայրի շահագործումից հետո Մեղրու տարածաշրջանում մարդիկ այլևս չեն կարողանա ապրել: ՛՛Վտանգվում է Մեղրի գետը, մեռնում է նաև գյուղատնտեսությունը՛՛,- ասաց Հ. Սանասարյանը՝ նշելով, որ այդ տարածքում ամբողջովին ցրված ուրան է: Ամբողջական հոդվածը` այստեղ.

Տաշտունում ապօրինի աճուրդ վաճառքը կայացավ(տեսանյութ)

1231302_597750603581533_1036226343_n

Տաշտուն համայնքի ղեկավար Հ․Գաբրիելյանը

Օգոստոսի 26-ին Սյունիքի մարզի Տաշտուն համայնքում կայացավ հողատարածքի ապօրինի աճուրդ-վաճառք։ Խոսքը վերաբերում է այն նույն տարածքին, որտեղ արդեն իսկ հանքաքարի մշակման գործարանի ապօրինի շինարարական աշխատանքներ է իրականացնում “ԱՏ-Մետալս” ՍՊԸ-ն։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ապօրինի աճուրդ-վաճառք Տաշտունում

hanqԱյս պահին Սյունիքի մարզի Տաշտուն համայնքում տեղի է ունենում Վսոտի թաղամասի 117/1 հասցեում գտնվող հողամասի աճուրդ-վաճառք, որն սկսվել է ժ.11.00-ից և ժ. 13.00-ի դրությամբ չի ավարտվել: Տաշտունի համայնքապետի հավաստմամբ աճուրդ-վաճառքը փակ է, սակայն  տարածված հայտարարության մեջ այդ մասին ոչինչ նշված չի եղել: 

Տեղեկացնենք նաև, որ վերջերս Սյունիքի մարզպետին և Տաշտունի համայնքապետին ուղարկվել են նամակներ` աճուրդ-վաճառքի անօրինական լինելու վերաբերյալ:

namak V. Hakobyanin

Նամակ Սյունիքի մարզպետ Վ․Հակոբյանին

namak Tashtuni gyuxapetin

Նամակ Տաշտուն համայնքի ղեկավար Հ․Գաբրիելյանին