Tag Archives: Հայոց բանակ

Հանդիպում Մեղրու զորամասում

 

IMG_0964

Հանդիպում Մեղրու զորամասում

Հայոց բանակի 22-րդ տարեդարձը նշեցին նաև Մեղրու թիվ 2 միջն. դպրոցի աշակերտական խորհրդի անդամները: Հունվարի 29-ին նրանք Եղան Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցում մոմեր վառեցին վերջերս զոհված Արմեն Հովհաննիսյանի հիշատակին: Տեր Ռաֆայել քահանան պատարագ մատուցեց:

Հետո բոլորն ուղևորվեցին Մեղրու N զորամաս:

Երգն ու պարը թևածեց զորամասում: Բոլորին հուզեց զոհված ազատամարտիկ, թիվ 2 դպրոցի շրջանավարտ Գևորգ Միքայելյանի մոր` տիկին Թերեզայի սրտառուչ խոսքը: Նա սրտապնդեց զինվորներին, խաղաղ երկինք, առողջություն և բարի ծառայություն մաղթեց նրանց:

-Ձեր մայրերի անունից եմ խնդրում,- ասաց նա,- խելոք եղեք, սիրեք միմյանց, սիրեք  մեր հայրենի երկիրը և ծառայեք հայրենիքին խիզախ զինվորի պես: Ցանկանում եմ, որ խաղաղ պայմաններում ծառայեք և ողջ ու առողջ վերադառնաք ձեր ընտանիքները: Ձեր մայրերի աչքերում թող միայն երջանկության արցունքներ լինեն:

Վերջում աշակերտները դպրոցի կողմից նկարներ նվիրեցին զորամասին:

Ֆոտոշարքն այստեղ

Հայոց բանակը 22 տարեկան է

 

12Մեղրիի N զորամասից հնչող խրոխտ ձայներից ոտքի ելավ ողջ թաղամասը: Զինվորները տոնում էին Հայոց բանակի ստեղծման 22 ամյակը: Տոնական տրամադրությունը շարունակվեց անակնկալով. “Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն” ՀԿ-ի երիտասարդ անդամների նախաձեռնությամբ Մեղրիի Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցում զինվորները ստացան Տեր Ռաֆայել քահանայի օրհնությունը, միասին հնչեցրին տերունական աղոթքը, որին հաջորդեց մոմավառության արարողությունը:

Ապա զինվորների համար կազմակերպվեց կինոդիտում. ֆիլմը փոխադարձ ըմբռնման, հարգանքի, ներողամտության և սիրո մասին էր:

Ֆոտոշարքն այստեղ

Հայոց ազգային բանակը 21 տարեկան է

387169_183766725080384_1448124085_n

Հայոց ազգային բանակի
21-րդ տարեդարձ

Հունվարի 28-ին Հայոց ազգային բանակի 21-րդ տարեդարձի առթիվ ՀՀ պաշտպանության նախարարության 50869 զորամասի Մեղրիի խառը հրետանային  դիվիզիոն էին այցելել Մեղրիի քաղաքապետարանի մշակույթի կենտրոնի վոկալ խմբի անդամները, թիվ 1 դպրոցի աշակերտները` դպրոցի ռազմագիտության ուսուցիչ, փոխգնդապետ Սամվել Հայրապետյանի գլխավորությամբ:

Read more