Tag Archives: Հայաստան

«ՎԻՆՆԵՏ Հայաստան» միության հիմնադրման առաջին քայլերը

IMG_1288Հոկտեմբերի 10-ից 12-ը  Ծաղկաձորում տեղի ունեցավ Մեղրու, Կապանի և Գորիսի կանանց ռեսուրս կենտրոնների կոորդինացիոն հանդիպումը, որտեղ քննարկվեցին «ՎԻՆՆԵՏ Հայաստան» կանանց ռեսուրս կենտրոնների միության հիմնադրման հաջորդական քայլերը:

Սյունիքի կանանց ռեսուրս կենտրոնների ցանցի անդամ կազմակերպությունները  հրավիրեցին  ընդհանուր ժողով, ընտրեցին հիմնադիր խորհրդի և վերստուգիչ հանձնաժողովի անդամներ:

Միության նախագահ ընտրվեց Ռուզաննա Տոռոզյանը, իսկ գործադիր տնօրեն  Անուշ Հովակիմյանը:  Հանդիպման մասնակիցները մշակեցին «ՎԻՆՆԵՏ Հայաստան» միության կանոնադրության և 2014-2017 թթ. ռազմավարական պլանի նախնական տարբերակները:

Առաջիկայում սպասվում է «WINNET Europe» կազմակերպության ներկայացուցիչների այցը Հայաստան:

Անկախության տոնին նվիրված միջոցառում (Ֆոտոշարք)

IMG_0696 copy

ՀՀ Անկախության 22 ամյակը Մեղրիում

Սեպտեմբերի 20-ին Մեղրիի մշակույթի տանը կայացավ միջոցառում՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 22 ամյակին: Համերգային ծրագրով հանդես եկան Մշակույթի տան երգի ստուդիայի սաները, Մեղրիում տեղակայված  Ռուսաստանի Դաշնության թիվ N սահմանապահ զորամասի աշխատակիցները: Միջոցառումը սկսվեց Մեղրի համայնքի ղեկավար Ա.Հովհաննիսյանի շնորհավորական ուղերձով: Միջոցառմանը ներկա էին ինչպես Մեղրիի, այնպես էլ Ագարակի քաղաքացիները, հյուրեր:

Համերգային ծրագիրը լի էր հայրենասիրական պաթոսով լեցուն երգ ու պարով, ինչը մեծ ոգևորություն պարգևեց  հանդիսատեսին: Վերջինս էլ միջոցառման մասնակիցներին վարձահատույց եղավ ջերմ ծափողջյուններով:IMG_0636կ copy

Read more