Tag Archives: համագործակցություն

Կանանց համագործակցություն` ի նպաստ քաղաքացիական հասարակության

1559317_798860866803838_2517376407620095369_o

Նոյեմբերի 14-ին Մեղրու քաղաքապետարանի ավագանու նիստերի դահլիճում իր աշխատանքները սկսեց «Կանանց համագործակցություն` ի նպաստ քաղաքացիական հասարակության» երկօրյա համաժողովը, որը «Համագործակցություն և զարգացում 2» ծրագրի շրջանակներում կազմակերպել էր  «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» հասարակական կազմակերպությունը:

Համաժողովի մասնակիցներին ողջունեց Մեղրիի քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանը, նշելով, որ ՄԿՌԿ ՀԿ-ի հետ ՏԻՄ-ի համագործակցությունը բավականին արդյունավետ է և նպաստում է համայնքային հիմնախնդիրների լուծմանը: Համաժողովին ներկա էին ինչպես հյուրեր Վայոց Ձորի մարզից ու Սյունիքի այլ քաղաքներից, այնպես էլ Մեղրու տարածաշրջանի մասնավոր, հասարակական և պետական հատվածի ներկայացուցիչներ:

Մեղրիի, Կապանի և Գորիսի կանանց ռեսուրս կենտրոնները ներկայացրեցին համագործակցային աշխատանքի փորձը: Ելույթ ունեցան նաև Մեղրու զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն` Ս. Հակոբյանը, Մեղրու տարածաշրջանային բժշկական  կենտրոնի տնօրեն՝ Լ. Վարդանյանը, <Շուկաներ Մեղրիի համար> ծրագրի օգնական` Է. Ստեփանյանը, Եղեգնաձորի կանանց նախաձեռնող խմբի անդամ` Կ. Մովսիսյանը:

Ելույթներից հետո մասնակիցները կատարեցին խմբային աշխատանքներ և ներկայացրեցին դրանք:

Համաժողովի երկրորդ օրը կանանց ռեսուրս կենտրոնների և նախաձեռնող խմբերի ներկայացուցիչները շարունակեցին աշխատանքները ՄԿՌԿ ՀԿ գրասենյակում:

 

Աշխատանքի հնարավորություններ և համագործակցություն

IMG_0004Ս.թ. մայիսի 7-ին Մեղրու զբաղվածության տարածքային կենտրոնի նախաձեռնությամբ, և <Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն> հասարակական կազմակերպության աջակցությամբ կազմակերպության գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում զբաղվածության տարածքային կենտրոնի աշխատանքային կոլեկտիվի և տարածաշրջանի մի շարք գործատուների, ինչպես նաև` աշխատանք փնտրողների միջև:
Ներկա էին տարբեր կազմակերպությունների ղեկավարներ, համայնքապետեր և տեղական ինքնակառավարման մարմինների այլ ներկայացուցիչներ, անհատ ձեռնարկատերեր,  ինչպես նաև զբաղվածության գործող ծրագրերում ընդգրկված անձինք և պարզապես աշխատանք փնտրողներ:
Հանդիպման նպատակն էր տարածաշրջանի տարաբնույթ ոլորտները ներկայացնող գործատուներին, ինչպես նաև` աշխատանք փնտրողներին ներկայացնել զբաղվածության պետական կարգավորման այն բոլոր նոր ծրագրերը, որոնք ընդունվել են ՀՀ կառավարության կողմից` ս.թ. ապրիլի 17-ին:

 
Read more