Tag Archives: Կարճևան

Հարցազրույց Լեհվազի, Կարճեւանի և Շվանիձորի դպրոցների տնօրենների հետ

Սեպտեմբերի 1-ին հանրապետության դպրոցներում սկսվեց նոր ուսումնական տարին:                 Ի՞նչ խնդիրներ հասցրեցիք լուծել ամառային արձակուրդի ընթացքում, քանի՞ առաջին դասարանցի ունեք, դպրոցն ապահովվա՞ծ է համապատասխան կադրերով եւ դասագրքերով, անցած ուս տարում քանի՞ աշակերտ էր օգտվում «Անվճար սնունդ աշակերտներին» ծրագրից եւ արդյո՞ք այն կշարունակվի այս տարի.

 Այս հարցերի շուրջ meghrinews.com-ի թղթակիցը զրուցեց Լեհվազ, Կարճեւան եւ Շվանիձոր համայնքների դպրոցների տնօրենների հետ:

«Լեհվազի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

«Լեհվազի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն               Վ. Վարդանյան

«Լեհվազի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ -ում 2013-2014 ուս. տարում սովորում էին  97 աշակերտ, ավարտեց 7 աշակերտ, 5 -ը` ընդունվեց բարձրագույն ուսումնական հաստատություն: Ամառային արձակուրդների ընթացքում դպրոցում կատարվեց մասնակի վերանորոգում:

Այս ուս տարում ունենք 9 առաջին դասարանցի: Դպրոցը ապահովված է համապատասխան կադրերով: Բոլոր աշակերտները ապահովված են դասագրքերով: Դպրոցը հագեցած է համակարգիչներով, ունի ինտերնետ կապ, որից օգտվում են և ուսուցիչները և աշակերտները, դա նպաստում է ուսումնական գործընթացի մակարդակի բարձրացմանը:
Անցած ուս. տարում «Անվճար սնունդ աշակերտներին» ծրագրում ընդգրկված էր 50 աշակերտ: Այդ ծրագիրը կշարունակվի նաեւ այս տարի, բայց տաք սնունդը կփոխարինվի չոր ուտեստներով:

Read more

Կարճեւանցիներ. «Կարճեւանի օդն աղտոտվում»

ԱգարակԱգարակի կոմբինատը գործունեություն է ծավալում մի քանի համայնքներում՝ այդ թվում նաեւ Կարճեւան գյուղական համայնքում: Կարճեւանցիների խոսքով՝ Ագարակի կոմբինատն իր գործունեությամբ մի շարք խնդիրներ է առաջացնում համայնքի համար, ինչպես նաեւ բացասական անդրադառնում գյուղի էկոլոգիայի, բնակչության առողջության վրա:  «Կոմբինատի հարստացուցիչ ֆաբրիկան, հանքի մի մասը, բելազների կայանման պարկը գտնվում են Կարճեւանի տարածքում, բնականաբար իր ազդեցությունն ունի համայնքի էկոլոգիայի, մարդկանց առողջության վրա: Մասնավորապես՝ հենց հանքի կողքով դեպի Կարճեւան եկող ոռոգման ջրերը  կոմբինատի ոչ բարեխիղճ աշխատանքի պատճառով աղտոտվում են: Հանք գնացող-եկող բելազներն էդ ջրերի մեջ են աշխատում, ջուրը կեղտոտվում  ու նոր է գալիս հասնում մեզ, մենք էլ ստիպված էդ ցեխաջրերով  այգիները ոռոգում ենք: Իսկ ամռան շոգ ամիսներին ճանապարհների ոչ նորմալ ջրցանման հետեւանքով փոշին է առաջանում եւ  Կարճեւանի օդն աղտոտվում»,-նշեցին կարճեւանցիները: 

Նյութը ամբողջությամբ` այստեղ: