Tag Archives: կարկուտ

Կարկուտը թակեց հարավային դարպասի դռները

ք.Ագարակ, 26.05.2013

ք.Ագարակ, 26.05.2013

Մայիսի 26-ի երեկոյան ժամը 20:40-ի սահմաններում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Ագարակ քաղաքի այգիներին: Հինգ րոպե տևողությամբ տարերքը բազմապատկեց ագարակցիների հոգսերը` զրկելով նրանց հիմնական եկամուտից:

3-4 սանտիմետր տրամագծով կարկտահատերը փչացրել և հողին են հավասարեցրել բանջարաբոստանային կուլտուրաները,  տերևաթափ ու պտղաթափ արել պտղատու ծառերը:

PicMonkey Collage

Կարկտահատերի տրամագիծը 3-4 սմ է

Բնակիչները դեռ ուշքի չեն եկել կատարվածից ու չեն պատկերացնում իրենց հետագա անելիքը:

Նյութի հեղինակ`  Արփինե Համբարձումյան