Tag Archives: Կապան

Ավտոմեքենաների հիմնական երթևեկությունը կիրականացվի Մեղրի- Շվանիձոր-Ծավ-Կապան այլընտրանքային ճանապարհով

Фото0244“Փակվում է Մեղրի-Երևան ավտոմայրուղին” շրջանառվող լուրերի իսկությունը Մեղրու  ՃՇՇՁ ՍՊԸ-ի տնօրեն Ա. Գասպարյանից փորձեց ճշտել մեր թղթակիցը: Ձեռնարկության  տնօրենը  հավաստեց  տեղեկությունը և պարզաբանեց , որ սկսվել են Մեղրիի տարածաշրջանի Լիճք գյուղի տարածքում գտնվող կամրջի հիմնանորոգման աշխատանքները: Կամուրջը գտնվում է Մեղրի-Երևան միջպետական ճանապարհի վրա, հետևաբար, ավտոմեքենաների երթևեկության մեջ  փոփոխություններ են կատարվել: Տնօրենը հավելեց, որ շինարարական աշխատանքները կավարտվեն հոկտեմբերի մեկին: Մինչ այդ թեթև մարդատար ավտոմեքենաների երթևեկության համար կստեղծվեն ժամանակավոր անցումներ, իսկ ավտոմեքենաների  հիմնական  երթևեկությունը  կիրականացվի Մեղրի- Շվանիձոր-Ծավ-Կապան  այլընտրանքային ճանապարհով:

Նյութի հեղինակ՝  Արփինե Համբարձումյան

Դերային խաղ-ընտրություններ

IMG_5576

Դերային խաղ-ընտրություն, Մեղրի

“Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն” ՀԿ-ի կողմից իրականացվող “Մենք ենք մեր երկրի ապագան” ծրագրի շրջանակներում կազմակերպվել են դերային խաղ-ընտրություններ Սյունիքի մարզի Մեղրի, Կապան և Գորիս քաղաքներում: Միջոցառումներին մասնակցել են ծրագրի շահառու համայնքների 16-18 տարեկան պատանիներ, դպրոցների տնօրեններ և ծրագրի աշխատակազմի ներկայացուցիչներ:

“Դերային խաղ-ընտրությունների նպատակն էր ծրագրի շահառուներին ներկայացնել ընտրությունների կազմակերպման, անցկացման և արդյունքների ամփոփման ընթացքը, բեմականացման միջոցով ամրապնդել նրանց ստացած գիտելիքները: Մինչ խաղ-ընտրության սկսվելը յուրաքանչյուր համայնքում մասնակիցների համար ցուցադրվել են ընտրությունների ընթացքը լուսաբանող և ընտրողների իրազեկման բարձրացմանն ուղղված տեսանյութեր, որոնք նախապես ներբեռնվել էին  www.armelections.info կայքից”,- meghrinews-ին տված հարցազրույցում ասաց ծրագրի ղեկավար Ժաննա Հովհաննիսյանը:

Read more