Tag Archives: կանաչ աղջիկներ

Կանաչ աղջիկներն ապագա առաջնորդներ

Կանաչ աղջիկներ

2013թ հունիսից  ԸԻԿ  ՀԿ –ն  Մեղրիում իրականացնում  է   «Կանաչ աղջիկներ. առաջնորդություն և շրջակա միջավայրի պահպանություն »  ծրագիրը: Ծրագրի  նպատակն է նպաստել  13-15 տարեկան աղջիկների  մոտ ժողովրդավարական և ակտիվ քաղաքացիական աշխարհայացքի ձևավորմանը, որոնք կդառնան էկոլոգիական պայքարի առաջամարտիկներ: Մի քանի ամիս շարունակ աղջիկները հավաքած պլաստմասե շշերից պատրաստում էին երկրագունդ,  նռան ծառ, արմավենի: Ծրագրով նախատեսված Flash -mob-ի ժամանակ   “երկրագունդը” և  “նռան ծառը” տեղադրեցին քաղաքի կենտրոնական հրապարակում իսկ  “արմավենին ” նվիրեցին թիվ մեկ դպրոցին: Ծրագրի ղեկավար Ռուզաննա Սարգսյանը աշխատակազմի անունից շնորհակալություն հայտնեց Մեղրիի քաղաքապետարանին,  ՀԷՑ ՓԲԸ “Տաթև” մասնաճյուղի Մեղրիի Էլ. Ցանցի տնօրինությանը և ՄԿՌԿ ՀԿ-ին   ծրագրին  աջակցելու համար: Ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության հասարակայնության հետ կապերի փոքր դրամաշնորհների գրասենյակի կողմից:

Ֆոտոշարքն այստեղ