Tag Archives: Լիճք

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ՈՒՍՈՒՑԻ’Չ

IMG_0019 (2)

Դուք վառեցիք կանթեղը մեր գիտակցության և անձնուրաց նվիրումով ցույց տվեցիք կյանքի ճամփան, շնորհավորում ենք տոնը ձեր ,ուսուցիչներ, և խոնարհաբար  ծնրադրում  ձեր առջև:

Լիճք,լիճքեցիներ… Պատիվ ունեմ հպարտանալու: Եվ արժե՞ արդյոք ասել, թե ինչու:  Շատերն ինձ կհասկանան, բայց և այնպես ,եկեք այսօր մենք բոլորս հպարտանանք մեր ուսուցիչներով,  մեր հայրերի ու պապերի ուսուցիչներով: Նրանք անջնջելի հիշողություն են դարձել քանի՜-քանի՜ սերունդների համար: Եվ ի՜նչ սաներ են մեծացրել, ինչ հույսեր ու երազանքներ կապել նրանց հետ: Նայում ես լուսանկարներին ու մանկության  վաղուց մոռացվա մշուշի  միջից հառնում են դեմքեր,  որ հիմա չկան, խորհուրդներ ,որոնք դեռ չեն կատարվել:

Եկե՛ք բացելու կողպված դռները և մաքրելու նախնյաց շիրմաքարերը :

Նյութի հեղ.՝ Թագուհի Մարգարյան

Հրդեհ Լիճք գյուղում

 

DSC_0343Այսօր ժամը 12:45 Լիճքի բնակիչները ահազանգեցին ԱԻՆ Մեղրու ստորաբաժանում: Պատճառը համայնքում բռնկված հրդեհն էր, որը րոպեների ընթացում իր բոցերի մեջ էր առել Ռուբիկ Թևանյանին պատկանող ամառանոցի կտուրն ու թոնրատունը : Մինչ հրշեջների ժամանումը համագյուղացիների ջանքերով նվազեցվեց հրդեհի տարածման վտանգը: Ժամը 13:40 երկու մարտական հաշվարկ արդեն գյուղում էր: Հրդեհամարման աշխատանքներն ավարտվեցին 15:30-ի սահմաններում: Նշենք, որ ամառանոցը բնակեցված չէր:

Նկարները տրամադրեց` Ս. Հայրապեյանը:

Փոխվել է Լիճք համայնքի խմելու ջրի խողովակաշարը

IMG_1039sՋրատար խողովակները, որոնցով խմելու ջուր էր հասցվում Լիճք համայնք և կից զորամաս, առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիր էր դարձել վերջին տարիների ընթացքում: Լիճքի համայնքապետը բազմիցս էր դիմել համապատասխան կառույցներին՝ նոր ջրագիծ անցկացնելու խնդրով:

Խնդրին արձագանքել են “Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ”  ՓԲԸ-ն, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը և բարերար Արշավիր Սարգսյանը: Վերջիններիս ֆինանսական աջակցությամբ խողովակաշարի 2.5 կմ երկարությամբ հատվածը հիմնովին փոխվել է:

Մանրամասները` տեսանյութում.

Մեղվաբուծությունը նաև ապրելակերպ է

IMG_06754

Մեղվաբույծ Գեղամ Հայրապետյանին պատկանող մեղվաընտանիքները

Մեղվաբուծությունը Հայաստանում ունի հազարամյակների պատմություն: Սակայն առանձնահատուկ ուշադրության է արժանի Մեղրու տարածաշրջանը, որտեղ միմյանց չեն զիջում քաղցրահամ մրգերն ու անուշահամ մեղրը: Մեր նկարահանող խումբն այցելեց Լիճք համայնք, որը տարածաշրջանում հայտնի է ոչ միայն իր գեղատեսիլ բնությամբ,  այլև մեղվաբուծությամբ: Գյուղում մեղվաբուծությունը ապրուստի միջոցներից է համարվում, որով զբաղվում են շատերը:

Մանրամասն դիտեք տեսանյութում.