Tag Archives: Լեհվազ

Հարցազրույց Լեհվազի, Կարճեւանի և Շվանիձորի դպրոցների տնօրենների հետ

Սեպտեմբերի 1-ին հանրապետության դպրոցներում սկսվեց նոր ուսումնական տարին:                 Ի՞նչ խնդիրներ հասցրեցիք լուծել ամառային արձակուրդի ընթացքում, քանի՞ առաջին դասարանցի ունեք, դպրոցն ապահովվա՞ծ է համապատասխան կադրերով եւ դասագրքերով, անցած ուս տարում քանի՞ աշակերտ էր օգտվում «Անվճար սնունդ աշակերտներին» ծրագրից եւ արդյո՞ք այն կշարունակվի այս տարի.

 Այս հարցերի շուրջ meghrinews.com-ի թղթակիցը զրուցեց Լեհվազ, Կարճեւան եւ Շվանիձոր համայնքների դպրոցների տնօրենների հետ:

«Լեհվազի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

«Լեհվազի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն               Վ. Վարդանյան

«Լեհվազի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ -ում 2013-2014 ուս. տարում սովորում էին  97 աշակերտ, ավարտեց 7 աշակերտ, 5 -ը` ընդունվեց բարձրագույն ուսումնական հաստատություն: Ամառային արձակուրդների ընթացքում դպրոցում կատարվեց մասնակի վերանորոգում:

Այս ուս տարում ունենք 9 առաջին դասարանցի: Դպրոցը ապահովված է համապատասխան կադրերով: Բոլոր աշակերտները ապահովված են դասագրքերով: Դպրոցը հագեցած է համակարգիչներով, ունի ինտերնետ կապ, որից օգտվում են և ուսուցիչները և աշակերտները, դա նպաստում է ուսումնական գործընթացի մակարդակի բարձրացմանը:
Անցած ուս. տարում «Անվճար սնունդ աշակերտներին» ծրագրում ընդգրկված էր 50 աշակերտ: Այդ ծրագիրը կշարունակվի նաեւ այս տարի, բայց տաք սնունդը կփոխարինվի չոր ուտեստներով:

Read more

Անվճար սնունդ դպրոցականներին (Տեսանյութ)

Լեհվազի միջնակարգ դպրոց

Լեհվազի միջնակարգ դպրոց

Հոկտեմբերի 1-ից մեկնարկել  է “Անվճար սնունդ դպրոցականների համար” ծրագիրը, որի շրջանակներում հարյուրավոր դպրոցների աշակերտներ անվճար սնունդ են ստանում դպրոցներում: meghrinews.com -ը   այցելեց Լեհվազի և Շվանիձորի դպրոցներ պարզելու, թե  ինչպես է ընթանում ծրագիրը :

Մանրամասները տեսանյութում

Lեհվազ. “Ես ուզում եմ լինել կամավոր” սեմինար-դասընթաց

«Ես ուզում եմ լինել կամավոր»   սեմինար-դասընթաց

Ս/թ-ի նոյեմբերի 29-ին ՀՀ Սյունիքի մարզի Լեհվազ համայնքում Արսեն Մկրտչյանը “Ես ուզում եմ լինել կամավոր” ծրագրի շրջանակներում անցկացրեց սեմինար-դասընթաց: Դասընթացի առաջին փուլում մասնակիցները ծանոթացան կամավորական աշխատանքին, դիտեցին հոլովակներ և խմբերի բաժանվեով պատրաստեցին պաստառներ “Իմ դերը համայնքում որպես կամավոր” թեմայով:

Սեմինարի երկրորդ փուլում Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն” ՀԿ-ի նախագահ Սաթիկ Հարությունյանը մասնակիցներին ծանոթացրեց թե ինչ է հասարակական կազմակերպությունը, ինչպես է այն աշխատում, ինչ ՀԿ-ներ են գործում Մեղրիի տարածաշրջանում:
Սեմինարի ընթացքում մասնակիցները վեր հանեցին իրենց համայնքի հիմնախնդիրները`փորձելով գտնել հնարավոր լուծման տարբերակներ, ստեղծեցին երիտասարդական ակտիվ խումբ, որը դեկտեմբերի 5-ին` կամավորության օրը, համայնքում կիրականացնի ծառատունկ: Read more

Լեհվազի ներհամայնքային ճանապարհների վերանորոգումը անլուծելի խնդիր է համարվում

IMG_0221 - копия

Լեհվազ

Մեղրու տարածաշրջանի Լեհվազ գյուղը կարելի է համարել միակ համայնքը, որտեղ բնակչության թիվը ոչ թե նվազում, այլ աճում է: Չնայած դրան համայնքն ունի բավականին խնդիրներ, որոնք հետզհետե վերացվում են: Սակայն անլուծելի է մնում միայն ներհամայնքային ճանապարհների վերանորոգման խնդիրը:

Մանրամասները՝ տեսանյութում.

Լեհվազի մանկապարտեզում օձ է հայտնաբերվել

գյուրզաՕրերս Լեհվազի մանկապարտեզի շենքում սաներից մեկն օձ է տեսել և տեղեկացրել դաստիարակչուհուն և տնօրենին: Վերջինս դիմել է գյուղացիների օգնությանը, ապա Մեղրիի հրշեջ-փրկարարական ջոկատ(ՀՓՋ), սակայն նրանց չի հաջողվել սպանել օձին: Գյուղացիների ապարդյուն գործողություններից հետո մանկապարտեզ է եկել Լեհվազ համայնքի ղեկավար Սասուն Զաքարյանը: Նա որոշակի քայլեր է ձեռնարկել, որոնց արդյունքում գյուրզա տեսակի մոտ 1,5մ-ոց օձին սպանել են որսորդական զենքով:

Տոնական միջոցառումներ՝ նվիրված հաղթանակի օրվան

DSCN9295

Մայիսի 9-ին հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 68-րդ տարեդարձի և Շուշիի ազատագրման 21-րդ տարելիցի օրը Մեղրի, Ագարակ քաղաքներում և Լեհվազ գյուղում կազմակերպվել էին տոնական SAM_0760միջոցառումներ։

Մանրամասները դիտեք տեսանյութում։

« Older Entries