Tag Archives: Երանգի

Հուշ-երեկո` նվիրված Կոմիտասի ծննդյան 145-ամյակին

IMG_0154Այսօր Մեղրիի արվեստի դպրոցում տեղի ունեցավ  հուշ-երեկո` նվիրված Կոմիտասի ծննդյան 145-ամյակին, որին ներկա էին դպրոցի  ուսուցիչներ, ծնողներ և հյուրեր:

Երեկոյի նպատակն էր երեխաներին հաղորդակից դարձնել մեծն Կոմիտասի ստեղծագործություններին, սերմանել սեր դեպի ազգային երաժշտւթյունը:

Երեկոյի սկզբում ցուցադրվեց փոքրիկ տեսաֆիլմ Կոմիտասի կյանքի և գործունեության մասին: Համերգի կազմակերպիչներ Մ. Գրիգորյանի և Ա. Հովհաննիսյանի առաջինից չորրորդ դասարանի աշակերտները կատարեցին Կոմիտասի դաշնամուրային ստեղծագործությունները:

Ներկաները վայելեցին նաև  Կոմիտասի  “Երանգին” երկու դաշնամուրի համար` Մ. Գրիգորյանի և Ա. Հովհաննիսյանի կատարմամբ:

Երեխաներին շնորհավորեց Մեղրիի արվեստի դպրոցի տնօրեն  Ս. Քարամյանը, նշելով, որ Կոմիտասի ստեղծագործությունները բավականին բարդ են կատարման համար, սակայն երեխաները հաղթահարեցին այդ դժվարությունները: