Tag Archives: ԵԱՀԿ

Բնապահպանական քննարկում “Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն” ՀԿ գրասենյակում

IMG_0496j

Բնապահպանական քննարկում ՄԿՌԿ ՀԿ գրասենյակում

2013թ. հուլիս 18-ին “Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն” հասարակական կազմակերպության (ՄԿՌԿ ՀԿ) գրասենյակում կազմակերպվել էր հանդիպում-քննարկում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի շրջակա միջավայրի պահպանության հարցերով զբաղվող խմբի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ակտիվ քաղաքացիների մասնակցությամբ:

Հանդիպման ընթացքում հիմք դրվեց “Հանուն իմ Մեղրիի փրկության” քաղաքացիական նախաձեռնությանը:

Հանդիպման մասին պատմող տեսանյութը` Սոսի հեռուստաընկերության “Լուրեր” լրատվականի եթերում.

Համագործակցության ու թիմային աշխատանքի շնորհիվ կարելի է հասնել շոշափելի արդյունքների

58

Մեղրու տարածաշրջանի ակտիվ կանայք

Մեղրի քաղաքում տարիներ ի վեր ավագանու կին անդամ չի եղել: Շուշանիկ Սարգսյանը, մասնագիտությամբ մանկավարժ է և 2012թ. սեպտեմբերի 9-ին կայացած ՏԻՄ ընտրություներում  ընտված 9 ավագանու անդամներից միակ կին անդամն է:

– Ավագանու թեկնածու առաջադրվելու մասին չէի էլ մտածի, եթե  չլիներ “Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն” հասարակական կազմակերպությունը (ՄԿՌԿ ՀԿ), իսկ ավելի ճիշտ՝ ՀԿ-ի կողմից  իրականցվող “Կանանց քաղաքական հզորացման աջակցություն` տեղական մակարդակում” ծրագիրը, – մեզ տված հարցազրույցում ասաց Մեղրի համայնքի ավագանու անդամ Շուշանիկ Սարգսյանը:

Read more