Tag Archives: բնապահպանություն

Սյունիքի մարզի քննչական բաժինը մերժել է քրեական գործ հարուցել Տաշտունի հարցով

IMG_0763dՀՀ ոսիտկանության Սյունիքի մարզի քննչական բաժինը մերժել է Համահայկական բնապահպանական ճակատի (ՀԲՃ) հանցագործության մասին հաղորդման հիման վրա քրեական գործ հարուցել Սյունիքի մարզի Տաշտուն համայնքի ղեկավար Հենրիկ Գաբրիելյանի դեմ:

Հիշեցնենք, որ  սույն թվականի օգոտսոսի 24- ՀԲՃ-ն հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին և ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին` պահանջելով քայլեր ձեռնարկել Սյունիքի մարզի Տաշտուն համայնքի Վսոտի 117/1 հասցեում գտնվող հողամասի հայտարարված աճուրդի անցկացումը կասեցնելու և մեղավոր անձանց պատասխանատվության կանչելու ուղղությամբ:

Read more

“ԱՏ-Մետալս” ՍՊԸ-ն շարունակում է իր ապօրինի գործունեությունը(տեսանյութ)

IMG_0764smeghrinews.com-ի նկարահանող խումբը օգոստոսի 22-ին եղել է “ԱՏ-Մետալս” ՍՊԸ-ի կողմից Տաշտուն գյուղի մոտակայքում ապօրինի կառուցվող ֆաբրիկայի տարածքում: Չնայած այն փաստին, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը “ԱՏ-Մետալս”ՍՊԸ-ի գործունեության դադարեցման որոշում է կայացրել, շինարարական աշխատանքները շարունակվում են:

Գյուղի բնակիչների կարծիքները և շինարարական աշխատանքների մանրամասները տեսանյութում.

“ԱՏ-Մետալս” ՍՊԸ-ն շարունակում է իր ապօրինի գործունեությունը(Ֆոտո)

IMG_0752d

“ԱՏ-Մետալս” ՍՊԸ-ն շարունակում է իր ապօրինի գործունեությունը

Հուլիսի 24-ի “Հանուն իմ Մեղրիի փրկության” քաղաքացիական նախաձեռնության նամակին ի պատասխան ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Է.Փիրումյանը գրում է. <“ԱՏ-Մետալս” ՍՊԸ-ի կողմից հանքաքարի վերամշակման գործարանի կառուցման նպատակով, առանց համապատասխան փաստաթղթերի` ապօրինի հողաշինարարական աշխատանքների կատարման մասին ՀՀ բնապահպանության նախարարությունը տարածել էր հաղորդագրություն, որում ասված էր, որ ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչությունը կայացրել էր “ԱՏ-Մետալս” ՍՊԸ-ի տվյալ գործունեության դադարեցման որոշում>

Չնայած այն բանին, որ հողամասի աճուրդը նշանակված է օգոստոսի 26-ին, այսօր մեր նկարահանող խումբը եղել է Տաշտուն գյուղի տարածքում և փաստել է, որ ապօրինի շինարարական աշխատանքները շարունակվում են:

IMG_0753d

Read more