Tag Archives: բնապահպանական խնդիր

Մեղրին թուլացնելով` վտանգվում է մեր երկրի ներկան ու ապագան

Հարցազրույց Մեղրու ավագանու բնապահպանական հանձնաժողովի նախկին նախագահ Միքայել Օհանյանի հետ:

meghri_1386847474– Պարո՛ն Օհանյան, շուրջ երկու տարի է, մեր ուսումնասիրություններն են ցույց տալիս, որ բավականին լուրջ, կարելի է ասել` ճակատագրական հարցեր են քննարկվում Մեղրիում, որոնք, եթե չափազանցություն չլինի, կապված են Մեղրու լինել-չլինելու հետ, եւ այդ հարցերն այսօր փորձում ենք պարզաբանել Ձեր միջոցով, հաշվի առնելով, որ ղեկավարել եք Մեղրու ավագանու բնապահպանական հանձնաժողովը եւ ունեք յուրահատուկ դիրքորոշում Մեղրուն սպառնացող մարտահրավերների դիմակայման հարցում:

– Դուք իրավացի եք: Մեղրիում տիրող բնապահպանական վիճակն ավելի քան անհանգստացնող է, եւ այս խնդիրն այնքան էլ նոր չէ: Սկզբում թվում էր, թե սա ինչ-որ մեկի անբարո, անփույթ աշխատանքի հետեւանք է, եւ կարելի է համագործակցելու կամ լավ աշխատելու դեպքում կարգի բերել` դրանով հարցը փակված համարելով: Ստիպված էի նաեւ ուսումնասիրել, թե հանրապետության տարածքում, այլ երկրներում առկա նմանատիպ խնդիրներն ինչպես են լուծվում կամ ընդհանրապես լուծվո՞ւմ են, թե՞ ոչ: Քիչ ավելի հեռուն գնացի եւ արդյունքում ինձ համար ավելի սարսափելի, անընդունելի, հուսահատեցնող պատկերի եւ ողբերգական իրողությունների բախվեցի: Համոզվեցի, որ այս ամբողջը համակարգված գործողությունների հետեւանք է, եւ մի ամբողջ երկրամաս հոշոտման է ենթարկվում կազմակերպված ձեւով:

Այսօր մեր տարածքը հայտնվել է որոշ ուժերի ուշադրության կիզակետում, եւ մեր ռեսուրսների յուրացումը, հատկապես հանքահումքային ու ջրային ռեսուրսների, այդ ծրագրերն իրականացնելու ճանապարհ են հարթում, իսկ այդ նպատակներով ստեղծված միջազգային կառույցների կողմից ֆինանսավորվող մարդկային խմբերը, մեր իշխանավորների զորակցությամբ, թափվել են այստեղ` թալանելու, հոշոտելու մեր ունեցվածքը, վերացնելու երկրամասը եւ մեզ` որպես տեսակ:

Դժբախտաբար, Մեղրին հայտնվել է այդ ծրագրերի կենտրոնում, որտեղ հանքարդյունաբերությունը դիտվում է որպես գերակա ուղղություն: Ծրագրերը, որոնք իրականացվում են Մեղրու տարածքում (համայնքների խոշորացում, Մեղրի գետի հունի փոխում, փոքր հէկերի շինարարություն եւ հանքարդյունաբերության ծավալների մեծացում) ամբողջապես վտանգի տակ են դնում Մեղրու վաղվա օրը: Դիտարկումները, որոնք ներկայացրի, չի կարելի համարել պատահական միջոցառումների շարք` իբր երկրին ինչ-որ օգուտ բերելու ակնկալիքով: Վստահաբար հայտարարում եմ` այդ ամենը համակարգված է, եւ այսպիսի գործողությունների հետեւանքով Մեղրին` որպես աշխարհագրական տարածք, 20-25 տարի անց կվերածվի դատարկ ապարների հսկայածավալ հարթակների` բնակվելու համար բացարձակապես անպիտանի եւ անհնար: Այստեղ մեկընդմիշտ կոչնչանա ներկա եւ գալիք սերունդների ապրելու միջավայրը, եւ արդեն չեն լինի նաեւ այն մարդիկ, որոնցից պատասխան պիտի պահանջվի այս ոճրագործությունների համար: Read more

Եկեք միասին պայքարենք տարածաշրջանը բնապահպանական աղետից փրկելու համար

???????????????????????????????

Մեղրի
04.06.2013թ.

“Կայուն զարգացում” և Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն ՀԿ-ների կազմակերպած բնապահպանական քննարկումներից անմիջապես հետո Մեղրիում սկսվել է ստորագրահավաքի գործընթաց երկրաբանահետախուզական աշխատանքների դադարեցման նպատակով: Ճիշտ է, բնակչությունն սկսել է ստորագրահավաք, բայց անկեղծ ասած քաղաքակիրթ այդ գործընթացին քիչ է հավատում, ինչպես նաև զայրույթով նշում են, որ պատրաստ են ավելի կոնկրետ ու կոշտ քայլերի: Ժողովրդի զայրույթը փոխանցեցինք Մեղրիի քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանին, որն էլ հայտնեց իր կարծիքը այդ հարցի վերաբերյալ.

c0a95240-c402-4fbe-9cb0-c47130294970

Արշավիր Հովհաննիսյան
Մեղրի համայնքի ղեկավար

– Մեղրիի բնակչությունը, իմանալով երկրաբանահետախուզական աշխատանքների մասին, ուզում էր գնալ ավելի լուրջ քայլերի: Ինձ, որպես համայնքի ղեկավարի, շատ մեծ դժվարությամբ հաջողվեց մեղմացնել նրանց զայրույթը և փորձեցինք ավելի քաղաքակիրթ ճանապարհով լուծում տալ բնապահպանական այս հարցին: Ավագանու նիստում քննարկվեց ժողովրդին մտահոգող բնապահպանական այս խնդիրը և ուղերձ հղվեց ՀՀ նախագահին: Սպասում ենք պատասխանի: Վերջերս տեղեկացել եմ, որ բնակչության կողմից իրականացվում է նաև ստորագրահավաք: Այս հարցով լրջորեն զբաղվում է նաև համայնքի բնապահպանական մշտական հանձնաժողովը: Հուսանք, որ Մեղրու  բնապահպանական այս հիմնախնդիրը կունենա արդարացի լուծում ի նպաստ ազգաբնակչության առողջության և տարածաշրջանի շրջակա միջավայրի բարելավման:

Հ.Գ. Հարգելի՛ մեղրեցիներ, եթե մեզ համար թանկ է մեր և մեր երեխաների առողջությունը, եկեք միասին պայքարենք տարածաշրջանը բնապահպանական աղետից, կործանումից փրկելու համար:

Նյութի հեղինակ՝ Աննա Օհանջանյան