Tag Archives: Բժշկական կենտրոն

Մեղրու տարածաշրջանային հիվանդանոցի շենքը նախատեսված ժամկետում պատրաստ կլինի

meghri-hospital_1425297051«Սյունյաց երկիր» թերթը պարբերաբար անդրադարձել է Մեղրու տարածաշրջանի բժշկական հաստատությունների կառուցվածքային փոփոխությանը. այս անգամ հերթական առիթը Մեղրի եւ Ագարակ քաղաքների միջակա վայրում կառուցվող հիվանդանոցային համալիրն էր: Ամիսներ առաջ հազիվ թե գտնվեր մեկը, ով ենթադրեր, որ այդ հատվածում հիվանդանոց պետք է կառուցվի: Պատկերը փոխվեց հատկապես 2014թ. հոկտեմբերին, երբ որպես ենթակապալառու կազմակերպություն (կապալառու՝ «Պառեքս-գազ» ՍՊԸ), հիվանդանոցի` անհարկի ձգձգվող շինարարական աշխատանքները ստանձնեց «Մեղրու ճանապարհների շահագործման եւ շինարարական ձեռնարկություն» ՍՊ ընկերությունը (տնօրեն՝ Ազատ Գասպարյան): Ամիսներ տեւած լայնածավալ աշխատանքների շնորհիվ շենքի երկրորդ հարկն էլ արդեն կանգուն է, եւ, Ազատ Գասպարյանի խոսքով, մեկ-երկու շաբաթից կանցնեն տանիքի կառուցման աշխատանքներին: «Աշխատանքների ներկայիս ընթացքը կատարվում է ըստ նախատեսված պլանի, հոսքային պարբերականությամբ աշխատում ենք: Եթե աշխատանքի խզում չլինի` պայմանավորված շինանյութի բացակայությամբ կամ եղանակով, ապա նախատեսված ժամկետում` մինչեւ 2015թ. սեպտեմբերի 30-ը, շենքն ամբողջովին պատրաստ կլինի, եւ կհանձնենք շահագործման», – հավաստիացնում է Ազատ Գասպարյանը: Նյութը ամբողջությամբ՝ այստեղ:

Կկառուցվի՞ արդյոք Մեղրու հիվանդանոցը

Megri-large-dec7

Մեղրեցիները դեռևս  2012 թ-ի դեկտեմբերին  ակնկալում էին բուժօգնություն ստանալ նորակառույց և վերազինված հիվանդանացում, բայց աշխատանքները սկսեցին միայն 2013-ի օգոստոս –սեպտեմբեր ամիսներին:

Հիվանդանոցի նոր շենքի կառուցման շինարարական աշխատանքների դանդաղ ընթացքը տարակուսանք է առաջացրել բնակիչների շրջանում.

մի մասը պնդում է, որ  Համաշխարհային բանկի կողմից  ֆինանսավորումը կասեցված  է` կապված  Մաքսային միության ՀՀ անդամակցության գործընթացի հետ, երկրորդներն ասում են, որ բանվորների գումարները չեն վճարել կատարած աշխատանքի դիմաց, իսկ մի քանիսը նույնիսկ տեսակետ արտահայտեցին, որ շինարարությունը վերափոխվելու է, և հիվանդանոցի տեղում խաղատուն է կառուցվելու:

Մեր նկարահանող խումբը  փետրվարի 14-ին ժամը 14.30-ին շինարարական  հրապարակում աշխատողների չհանդիպեց. ըստ շինարարության պատասխանատու Վարդան Հայրապետյանի  վերջին շաբաթվա ընթացքում աշխատանքները վերսկսվել են և աշխատակիցների բացակայությունը կապեց ընդմիջման ժամերի հետ:

Հեռախոսազրույց ունեցանք նաև <Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ>-ի  տնօրենի պաշտոնակատար Նելսոն Զուլոյանի հետ: Վերջինս հավաստեց, որ աշխատանքները ընթացքի մեջ են  և չնայած նրան , որ գրաֆիկից քիչ ետ են մնում, վստահ է, որ 2015թ-ի ամռանը շենքը կշահագործվի: Աշխատանքների ամենօրյա հսկողություն ԾԻԳ-ի  կողմից իրականացվում է  նաև տեսախցիկներով:

Հիվանդանոցի շինարարության և տարածաշրջանի աողջապահության խնդիրների վերաբերյալ մտահոգիչ հարցերն ուղղեցինք <Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն> ՓԲԸ տնօրեն տիկին Վարդանյանին:

Մանրամասները տեսանյութում