Tag Archives: բաց նամակ

Բաց նամակ ՀՀ վարչապետին՝ այս անգամ Մեղրիում կատարված ստորագրահավաքի հիման վրա

ИзображениеԱվարտվեց “Կայուն զարգացում” ՀԿ նախաձեռնությամբ և “Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն” և “Ընդդեմ իրավական կամայականության” ՀԿ-ների աջակցությամբ իրականացվող ստորագրահավաքը, որին մասնակցած շուրջ 5000 բնակիչ ունեցող Մեղրի քաղաքի 18 և բարձր տարիքի քաղաքացիներից 2382-ը դեմ է արտահայտվել Մեղրիում իրականացվող երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացմանը և հանքերի հետագա շահագործմանը: Հետաքրքիրն այն է, որ եղել են մարդիկ, ովքեր կողմ և ձեռնպահ են արտահայտվել(5 կողմ, 11 ձեռնպահ):

Մեր այն հարցին, թե որոնք կարող են լինել հետագա հնարավոր քայլերը, “Կայուն զարգացում” ՀԿ-ի նախագահ Արմեն Փարսադանյանը պատասխանեց.

-Ամեն դեպքում համոզված եմ, որ բողոքի ակցիաները անհրաժեշտ են: Ես երկու հնարավոր սցենար եմ պատկերացնում. կամ ՀԿ-ների նախաձեռնությամբ, կամ քաղաքացիների ինքնակազմակերպվելով՝ կանցկացվեն բողոքի ակցիաներ:

Ստորև ներկայացնում ենք նաև ՀՀ վարչապետ Տ.Սարգսյանին ուղղված բաց նամակը.

Մեծարգո պարոն վարչապետ.

Տեղեկացնում ենք Ձեզ, որ Մեղրու տարածաշրջանում 14 մետաղական հանքերի երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու նպատակով կառավարության կողմից տրված արտոնագրերը մտահոգության լուրջ հիմքեր են առաջացրել տեղաբնակների և բնապահպանների շրջանում:

Read more