Tag Archives: Ալվանք

Ալվանք. Լուծման սպասող խնդիրներ /Տեսանյութ

Ալվանք

Մեղրիի տարածաշրջանի հիմնախնդիրների վերհանման նպատակով մենք այցելեցինք Ալվանք գյուղական համայնք, որը նախկինում կոչվել է Ալիդարա, Ալտարա: Մինչև 1990թ-ը գյուղի բնակիչները հիմնականում ադրբեջանցիներ են եղել:

Ինչպես տարածաշրջանի մյուս համայնքների, այնպես էլ Ալվանքի բնակիչներին անհանգստացնում են մի շարք հիմնախնդիրներ, սակայն նրանց համար առաջնային է խմելու ջրի հարցի լուծումը: Համայնքապետարանի աշխատակիցները հավաստիացնում են, որ հարցին լուծում տալու համար ձեռնարկվել են մի շարք քայլեր` դիմել են համապատասխան կառավարման մարմինների, խոշոր կազմակերպությունների, սակայն մինչ օրս հարցը դեռ լուծված չէ: Read more