Tag Archives: ԱԻՆ

«Իրազեկման հզորացում գյուղական համայնքներում» դասընթաց

IMG_0113[1]

Այսօր Գեղագիտական ազգային կենտրոնի Մեղրիի մասնաճյուղի դահլիճում տեղի ունեցավ դասընթաց “Իրազեկման հզորացում գյուղական համայնքներում” ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացնում է  “Արտակարգ ալիք” ՀԿ-ն  Շվեցարիայի զարգացման և համագործակցության գործակալության աջակցությամբ:

Դասընթացին մասնակցում էին Մեղրիի տարածաշրջանի գյուղական համայնքների ներկայացուցիչներ:

Դասընթացը վարում էին “Արտակարգ ալիք” ՀԿ նախագահ, ԱԻՆ փրկարարական ծառայության տնօրենի տեղակալ գեներալ- մայոր Նիկոլայ Գրիգորյանը և Լոռէ փրկարարական ջոկատի ղեկավար Արմեն Առաքելյանը:

Դասընթացի ընթացքում խոսվեց  բնական աղետների, խոցելիության, կարողությունների և ռիսկերի գնահատման մասին:

Ներկաները կատարեցին խմբային աշխատանքներ “Համայնքներին սպառնացող վտանգները, խոցելիությունը նշված վտանգներից”  թեմաներով:

Օգտագործելով աղետների և ռիսկերի  գնահատման գործիքները, համայնքապետարանները   դրանց արդյունքները կարող են ներառել իրենց քառամյա զարգացման պլանում:

Դասընթաի ավարտից հետո “Արտակարգ ալիք” ՀԿ-ի նախագահ, ԱԻՆ փրկարարական ծառայության տնօրենի տեղակալ գեներալ- մայոր Նիկոլայ Գրիգորյանը ,Լոռէ փրկարարական ջոկատի ղեկավար Արմեն Առաքելյանը և Մեղրիի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար, մայոր Բագրատ Զաքարյանը հանդիպում ունեցան Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն ՀԿ-ի խորհրդի անդամների հետ, որտեղ քննարկվեցին համագործակցության հնարավոր ուղղությունները :