Tag Archives: Ագարակ

Տիկին Մարիետայի յուրօրինակ արվեստը

IMG_0549

Լիցք հարթակարով ասեղնագործ աշխատանքներ

Տիկին Մարիետան ուսանողական տարիներից երազել է ստեղծագործել մի այնպիսի ոճով, որը իր տեղը չէր զիջի վրձնին և ներկերին:

Նրա յուրօրինակ արվեստի մասին պատմող տեսանյութը.

Մեղրու տարածաշրջանի դպրոցականները “Հասմիկ” ճամբարում

getImage

Հանքավանի “Հասմիկ” ճամբար

Մեղրի և Ագարակ քաղաքների շուրջ 10 երեխաներ հուլիսի 1-ից իրենց ամառային հանգիստն են անցկացնում Կոտայքի մարզի Հանքավանի “Հասմիկ” ճամբարում: Ճամբարականների առաջին հերթափոխն ավարտվելու է հուլիսի 20-ին: Երկրորդ հերթափոխը կմեկնարկի հուլիսի 20-ից և կշարունակվի մինչև օգոստոսի 8-ը: Ճամբարն անվճար է, իսկ երեխաների տրանսպորտային ծախսերը հոգացել են Մեղրիի և Ագարակի համայնքապետարանները:

Կարկուտը թակեց հարավային դարպասի դռները

ք.Ագարակ, 26.05.2013

ք.Ագարակ, 26.05.2013

Մայիսի 26-ի երեկոյան ժամը 20:40-ի սահմաններում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Ագարակ քաղաքի այգիներին: Հինգ րոպե տևողությամբ տարերքը բազմապատկեց ագարակցիների հոգսերը` զրկելով նրանց հիմնական եկամուտից:

3-4 սանտիմետր տրամագծով կարկտահատերը փչացրել և հողին են հավասարեցրել բանջարաբոստանային կուլտուրաները,  տերևաթափ ու պտղաթափ արել պտղատու ծառերը:

PicMonkey Collage

Կարկտահատերի տրամագիծը 3-4 սմ է

Բնակիչները դեռ ուշքի չեն եկել կատարվածից ու չեն պատկերացնում իրենց հետագա անելիքը:

Նյութի հեղինակ`  Արփինե Համբարձումյան

Տոնական միջոցառումներ՝ նվիրված հաղթանակի օրվան

DSCN9295

Մայիսի 9-ին հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 68-րդ տարեդարձի և Շուշիի ազատագրման 21-րդ տարելիցի օրը Մեղրի, Ագարակ քաղաքներում և Լեհվազ գյուղում կազմակերպվել էին տոնական SAM_0760միջոցառումներ։

Մանրամասները դիտեք տեսանյութում։

Ապրենք հայրենիքի սահմանը պահպանող քաղաքացու արժանավայել կյանքով

699057

ք. Ագարակ

2012 թվականին Ագարակ քաղաքի բնակիչներն ուրախանալու առիթներ շատ ունեցան: Այն փաստը, որ մենք ապրում ենք Հայաստանի Հանրապետության լավագույն համայնքում /«Տարվա լավագույն համայնք-2012» ամենամյա մրցանակաբաշխության ընթացքում տարվա լավագույն համայնք է ճանաչվել Սյունիքի մարզի Ագարակ համայնքը/, հատկապես չէր կարող անտարբեր թողնել ոչ մի ագարակցու:

Շարունակությունը` այստեղ:

Recent Entries »