Category Archives: Մշակույթ

Բարեգործական համերգ Մեղրիում

img_2071

2013թ. հոկտեմբերի 16-ին Մեղրի քաղաքի մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ բարեգործական համերգ` նվիրված Մեղրի քաղաքի պատմությանը: Համերգը կազմակերպել էր «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի Մեղրու Քաղաքացիական Կենտրոնը /ՄՔԿ/ համայնքապետարանի համագործակցությամբ:  Միջոցառմանը մասնակցում էին Մեղրի քաղաքի մշակույթի և գեղագիտական կենտրոնների սաները:

Վաճառված տոմսերի և հանգանակության արդյունքում հավաքվեց 173.000 դրամ, որի տնօրինման համար ստեղծված հանձնաժողովը հետագայում կորոշի գումարի ծախսման ընթացքը:

Անկախության տոնին նվիրված միջոցառում (Ֆոտոշարք)

IMG_0696 copy

ՀՀ Անկախության 22 ամյակը Մեղրիում

Սեպտեմբերի 20-ին Մեղրիի մշակույթի տանը կայացավ միջոցառում՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 22 ամյակին: Համերգային ծրագրով հանդես եկան Մշակույթի տան երգի ստուդիայի սաները, Մեղրիում տեղակայված  Ռուսաստանի Դաշնության թիվ N սահմանապահ զորամասի աշխատակիցները: Միջոցառումը սկսվեց Մեղրի համայնքի ղեկավար Ա.Հովհաննիսյանի շնորհավորական ուղերձով: Միջոցառմանը ներկա էին ինչպես Մեղրիի, այնպես էլ Ագարակի քաղաքացիները, հյուրեր:

Համերգային ծրագիրը լի էր հայրենասիրական պաթոսով լեցուն երգ ու պարով, ինչը մեծ ոգևորություն պարգևեց  հանդիսատեսին: Վերջինս էլ միջոցառման մասնակիցներին վարձահատույց եղավ ջերմ ծափողջյուններով:IMG_0636կ copy

Read more

Շվանիձորի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցուն փլուզման վտանգ է սպառնում

IMG_26233

Շվանիձորի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի

Հայը աստվածապաշտ ու նախնիների հիշատակով ապրող ազգ է, իր հուշարձաններով, պատմամշակութային կոթողներով հարուստ ու հպարտ: Իսկ շվանիձորեցին արժանի հայ է,սակայն արժանի և հպարտ հայ լինելով ինչպե՞ս պահպանել նախնիներից ժառանգած պատմամշակութային հարստությունը: Շվանիձորի Սուրբ Մարիամ Աստվածածին ,Վերին շենի, Գոմերանցի եկեղեցիներ, Կարմիր խաչ սրբավայր, 17-րդ դարի Կամուրջ-հուշարձան և այլ բազմաթիվ հայտնի և անհայտ պատմամշակութային հրաշք կոթողներ, որոնք օրեցօր քանդվում, ոչնչանում են: Անլուծելի խնդիրներ, որոնք սրի նման ճոճվում են շվանիձորեցու գլխին: Եվ ինչպե՞ս աչք փակել մեր ինքնաոչնչացման վրա. չէ՞ որ առանց պատմական արժեքների պատմությունը թերի է: Փորձելով հասկանալ և , ինչո՞ւ չէ , նաև գտնել այս խնդիրների լուծումները` դիմեցինք պատմամշակութային միջավայրի և հուշարձանների պաշտպանության Սյունիքի մարզային ծառայության հսկիչ Գրիգոր Պողոսյանին: Սակայն վերջինս էլ իր հերթին բողոք ուներ.
– Մեր խնդիրները բազմաթիվ են, սակայն կան հրատապ լուծում պահանջող խնդիրներ: Ես երբեք աչք չեմ փակել և չեմ լռել: Խնդիրները շատ են, իսկ լուծումները նույնն են. Ֆինանսական միջոցների ներդրում: Ամեն տարի իմ հաշվետվություններով ներկայանում եմ վերադասներիս, որոնք էլ իրենց հերթին դիմում են ՀՀ Մշակույթի նախարարությանը, սակայն պատասխանը միշտ նույնն է. ֆինանսական միջոցների սղություն և բացակայություն:

Read more

Recent Entries »