Ապրիլի 18-ը հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր

2019թ ապրիլի 18-ը հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է. Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհուրդը՝ ԻԿՕՄՕՍ-ը, առաջարկել է այդ օրը նշել «Գյուղական լանդշաֆտ» խորագրի ներքո: Գյուղական լանդշաֆտը դա բնության և մշակույթի ձեռակերտ և անձեռակերտ հուշարձանների ամբողջական միջավայր է:   Մեղրիի գյուղական և քաղաքային մշակութային ժառանգությանն էր նվիրված Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի Մեղրիի մասնաճյուղի  կազմակերպած նկարչական բացօթյա ցուցահանդես: