Category Archives: Մշակույթ

Ես ուզում եմ, որ մեղրեցի երեխան շատ լավ պարի, լավ նկարի…

IMG_2003
Երգ, պար, նկարչություն, ասեղնագործություն, կլառնետի ու դաշնամուրի դասեր…
Գեղագիտության ազգային կենտրոնի Մեղրու մասնաճյուղում սեպտեմբերի 1-ից  սկսվեց ուսումնական տարին:
Կենտրոնի տնօրեն Ստյոպա Գրիգորյանը նշեց՝
-Ես ուզում եմ, որ մեղրեցի երեխան շատ լավ պարի, լավ նկարի, ես ամեն ինչ անում եմ, որ մեղրեցի երեխան իրեն լավ զգա:
-Գեղագիտական ազգային կենտրոնը ակտիվացնում է մշակույթային կյանքը, մեր երեխաները մասնակցում են Մեղրիում տեղի ունեցող բոլոր միջոցառումներին՝ պարում, երգում ու նվագում են, ցուցադրում են իրենց ստեղծագործությունները:IMG_2089

Խմբակների համար անհրաժեշտ աշխատանքային նյութերի, պարի հագուստների մի մասը ձեռք է բերում կենտրոնը, մի մասն էլ՝ ծնողները:

ԳԱԿ Մեղրու մասնաճյուղի պատերը զարդարում են երեխաների աշխատանքները:

– Երբեմն տուրիստների կողմից մեր սաների աշխատանքները գնելու ցանկություն է լինում, բայց դրանք չեն վաճառվում, երեխաների աշխատանքները պահվում են կենտրոնում:IMG_2032.JPG

Ասեղնագործության խմբակի սաները Մեղրին խորհրդանշող աշխատանքներ են պատրաստում և արդեն ցուցահանդեսների են մասնակցում:
IMG_2139
Պարոն Գրիգորյանի խոսքով՝ ծնողների կողմից դհոլի և կիթառի խմբակներ ունենալու ցանկություն կա, բայց մասնագետների պակաս ունեն, այնուհանդերձ պատրաստվում են կիթառի սիրողական խումբ բացել:

Պարուսույց ընկեր Աստղիկի խոսքով ՝ երեխաները մեծ ոգևորությամբ ու  հաճույքով են գալիս պարի:
IMG_2121

­- Ուրախությամբ եմ լցվում ու հպարտանում, երբ պարի դպրոցի սաները այլ բեմերում ու դպրոցական միջոցառումներին էլ են պարում:

Հոգատար, աշխատասեր, բարի … երեխաները ընկեր Աստղիկին այսպես են բնորոշում:
IMG_2197

Այս տարվա պարի խմբակի առաջին դասին երեխաները եկել էին դասացուցակն իմանալու՝  առանց պարային հագուստների:

IMG_2105IMG_1998IMG_1997IMG_2143IMG_2015.JPGIMG_2044.JPGԵրիտասարդների մեդիա թիմ՝ Անի, Էլեն

«Մենք չենք երգում, մենք աղոթում ենք». Երգչախումբ Մեղրիի եկեղեցում

IMG_1366

Enter a caption

Մեղրու Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանա Տեր Ռաֆայելի խոսքով` միշտ երգչախումբ ստեղծելու ծրագիր են ունեցել, Արտաշեսի միջոցով այն իրականություն է դարձել:
– Արտաշեսը մի նոր կյանք Է տալիս եկեղեցուն:

IMG_1373Արտաշես Սահակյանը ծնվել է 1991 թվականին, Էջմիածնում: Սովորել  է Սևանի Վազգենյան դպրանոցում, այնուհետև ուսումը շարունակել Իսրայելում՝ Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանում, այժմ ծառայում է Մեղրիի զորամասերից մեկում:

-Սովորականի նման մի օր եկել էի պատարագի, մոտեցա, ասեցի,
կարելի է մի երգ էլ ես երգեմ, չմերժեցին, երգեցի: Տեր հայրը և ներկաները զարմացել էին:IMG_1413
-Զատկի օրն էր: Կիրակնօրյա դպրոցի սաները եկեղեցու բակում իրենց ձեռքի աշխատանքներն էին վաճառում, մոտեցա, նայեցի, մտածեցին՝ գնելու եմ, ասեցի՝ երեխեք ես փող չունեմ, հետո քիչ – քիչ ընկերացանք:

Մայիսի մեկից սկսել ենք երգել:
Երգչախմբի անունը Կոմիտաս է, կոմիտասյան պատարագ ենք երգում… մենք չենք երգում, մենք աղոթում ենք:

IMG_1382-Երգչախմբի սաները 12 են,ուզում ենք շատանան: Իրենց համար դաշտը նոր է դեռ, հղկված չեն, բայց դաշտ մտնելու պրոցեսի մեջ են: Կարող ա իրենք լինեն բաղաձայն, բայց լինեն լավ մարդ ու իրանք պետք ա լինեն էս երգչախմբում, իմ համար կարևոր ա մարդկային տեսակը:

Մենք ուզում ենք դառնալ միջնորդ, որ հավատացյալները շատ գան եկեղեցի: Ես խնդրում եմ երիտասարդներին գալ եկեղեցի, մենք ամեն կիրակի էստեղ ենք: Մենք ուզում ենք, որ ժողովուրդը մեզ հետ երգի, մեզ միանա:
Հարցին, թե ի՞նչ է հասցրել սիրել, սովորել Մեղրիում, Արտաշեսը պատասխանեց.
– Թուզն եմ շատ սիրում, նուռը դեռ չեմ փորձել, մի քիչ էլ խոսում եմ մեղրեցիների նման երկարացնելով  /ծիծաղում է /:
Պարապմունքից դուրս երգչախմբի սաները Արտաշեսին ընկերոջ պես են ընդունում, զրուցում են ու կատակներ անում:

IMG_1486Արտաշեսը նպատակ ունի ծառայությունը ավարտելուց հետո սովորել Օքսվորդի համալսարանում: Նա հույս ունի, որ իր զորացրվելուց հետո էլ երգչախումբը կշարունակի գործել:
Վերջում Տեր Ռաֆայելը ավելացրեց, որ շնորհակալ է  զորամասի հրամանատարությանը՝ ընդառաջելու և Արտաշեսին երեխաների հետ աշխատելու հնարավորություն տալու համար:

IMG_1497

IMG_1499

IMG_1483

 

Երիտասարդների մեդիա թիմ

«Հրեշտակները» երկու տարեկան է

 

_MG_2142Օրերս լրացավ Գեղագիտական դաստիարակության ազգային կենտրոնի Մեղրիի մասնաճյուղի «Հրեշտակներ» պարի համույթի երկու ամյակը: Այդ հոբելյանին էր նվիրված դեկտեմբերի 19-ին կենտրոնի դահլիճում կայացած համերգը: Համույթի 3 տարիքային խմբերի սաները ներկայացրեցին մոտ քսան պարային բեմադրություններ՝ մի շարք հայկական, ինչպես նաև ռուսական, գնչուական, լատինական պարեր: Պարային համարները ընդմիջվում էին կենտրոնի նորաբաց դաշնամուրային խմբի սաների կատարումներով: Համերգն ավարտվեց երեք խմբերի միասնության շուրջպարով: Հանդիսատեսը գնահատեց այն դժվարին աշխատանքը, որ կատարել էին պարուսույց Աստղիկ Խառատյանը, կենտրոնի տնօրինությունը և ողջ աշխատակազմը:

Հոլիվուդը Մեղրիում

 

12009748_10153579466492673_6884752618333720204_n

Վերջին տարիներին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցությամբ Մեղրի քաղաքում մի շարք ծրագրեր են իրականացվել, որոնցից մեկը դպրոցականների և երիտասարդների համար կազմակերպված անգլերենի ուսուցման ծրագիրն  է:

Ըստ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն ժակլին Դիլիի նախորդ երկու տարիների արդյունքները գոհացուցիչ են, մեծ հաջողություն էր, որ թիվ 2 դպրոցում անգլերենը դարձավ հիմնական առարկա:

Անգլերենի ուսուցման ծրագիրը  շարունակվելու է նաև այս տարի, որի համար սեպտեմբերի 9-ին  Մեղրիի թիվ 2 դպրոցում անցկացվեց մասնակիցների ընտրություն :

Հոկտեմբեր ամսին, առաջին անգամ, Մեղրիի տարածաշրջանում  կկազմակերպվի նաև աշակերտների փոխանակման FLEX  ծրագրի նախընտրական փուլը:

Նույն օրը երեկոյան Մեղրիի մշակույթի պալատի դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգը «Հոլիվուդ նոն ստոփ» ծրագրի շրջանակներում:

Դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեակավարությամբ՝ նվագախումբը կատարեց ամերիկյան հայտնի ֆիլմերի համար գրված երաժշտական ստեղծագործություններ:

Անկախության տոնին նվիրված միջոցառում (Ֆոտոշարք)

IMG_0696 copy

ՀՀ Անկախության 22 ամյակը Մեղրիում

Սեպտեմբերի 20-ին Մեղրիի մշակույթի տանը կայացավ միջոցառում՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 22 ամյակին: Համերգային ծրագրով հանդես եկան Մշակույթի տան երգի ստուդիայի սաները, Մեղրիում տեղակայված  Ռուսաստանի Դաշնության թիվ N սահմանապահ զորամասի աշխատակիցները: Միջոցառումը սկսվեց Մեղրի համայնքի ղեկավար Ա.Հովհաննիսյանի շնորհավորական ուղերձով: Միջոցառմանը ներկա էին ինչպես Մեղրիի, այնպես էլ Ագարակի քաղաքացիները, հյուրեր:

Համերգային ծրագիրը լի էր հայրենասիրական պաթոսով լեցուն երգ ու պարով, ինչը մեծ ոգևորություն պարգևեց  հանդիսատեսին: Վերջինս էլ միջոցառման մասնակիցներին վարձահատույց եղավ ջերմ ծափողջյուններով:IMG_0636կ copy

Read more

« Older Entries