«Խմորված գաղափար». Նոր հուշաղբյուր Մեղրիում
Մեծ գործեր չեմ արել, բայց փոքր գործեր շատ ունեմ:
Հորս մահից հետո մեր ուղեղում խմորվեց հուշաղբյուր կառուցելու գաղափարը և եղբայրներիս հետ սկսեցինք կառուցել այն:
Մասնագիտական կրթություն չունեմ, բայց տիրապետում եմ ամեն ինչի (քչից –շատից), դպրոցական տարիքից փայտի հետ աշխատել սիրել եմ, սիրում եմ ծաղրանկարներ անել:
–Տիգրան, արդյո՞ք հեշտ էր ձեզ համար այս գաղափարը իրականացնելը:
– Այս կյանքում ոչինչ հեշտ չի լինում, հեշտը մենակ պատկերացնել ու չանելն ա, երբ սկսում էս անել, հատիկ – հատիկ դժվարություններ են առաջանում:
–Այս գործը միայնակ ե՞ք արել:
-Ինձ օգնել են բոլորը, հարազատներս ու ընկերներս, անգամ անծանոթներ: Շատ շատերը օգնել են իրենց ժպիտով:
–Այն ինչ սկզբում պլանավորել էիք և արդյունքը, իրարից շատ ե՞ն տարբերվում:
Ոչ, ամեն ինչ ստացել եմ, կատարել եմ մանրակրկիտ աշխատանք, ուղակի կան բաներ որոնք պակաս են, դեռ անելիքներ կան, նախատեսում եմ կառուցել սանհանգույց:
–Ի՞նչ շինանյութ եք օգտագործել:
-Հիմնականում օգտագործել եմ տեղական գրանիտ, փայտ և ոչ տեղական ժեշտ:
–Ե՞րբ եք տնկել ծառուղին և ի՞նչ ծառեր են:
-Կանադական բարդիներ են, արդեն չորս տարի է:
– Որոշ ժամանակ զբաղվել եք բիզնեսով, ինչպե՞ս սկսեցիք և ի՞նչը ստիպեց սկսել: Read more