Մայիսի 9-ը Մեղրի համայնքում

Արդեն 20 օր է, ինչ Ադելյան փողոցի բազմաբնակարան շենքերի կոյուղին վթարված է:
Կոյուղաջրերն ամբողջությամբ ողողել են հարակից տարածքները: Վթարի տեղում այս պահին իրականացվում են վերանորոգման աշխատանքներ:
Վթարի և կատարվող աշխատանքների մասին պարզաբանումներ տվեց «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ընկերության Մեղրու տեղամասի շահագործման բաժնի պետ Արծրուն Հարությունյանը:
-Դիտահորն ամբողջությամբ խցանված է ծառերի արմատներով և հնարավոր չէ մաքրել: Նոր խողովակաշար ենք անց կացնում, որը շրջանցելու է դիտահորը: Վթարը վերացնելուց հետո կբացվի 2-րդ դիտահորը և անհրաժեշտության դեպքում կոյուղու մյուս հատվածն էլ կփոխարինվի նոր խողովակաշարով:
Ա. Հարությունյանի խոսքով վերանորոգման աշխատանքները նախատեսում են վերջացնել մեկ շաբաթյա ժամկետում:
Հայտնի ճանապարհորդ, բլոգեր Ալեքսանդր Լապշինը Մեղրիում է:
Հայ- իրանական սահմանին ինձ համար հայտնաբերեցի Մեղրին՝ բացարձակ ֆանտաստիկ մի քաղաք: Հրաշք բնություն և ճարտարապետություն՝ պարսկական կոլորիտով։
Լապշինի ՖԲ էջի գրառման թարգմանությունը՝ առանց մեկնաբանության:
Ինչպես հայտնում է Մեղրու ՃՇՇՁ-ի ֆեյսբուքյան էջը`
Մեղրիի լեռնանցքը բաց է և անցանելի ցանկացած տեսակի ավտոմեքենաների համար: