Category Archives: Լուրեր

Շվանիձորցիները մարզադաշտի կառուցում են նախաձեռնում

Շվանիձորը Մեղրի համայնքի զարգացող գյուղերից է:

Ժամանակի հետ գյուղում քայլ առ քայլ լուծվում են գյուղացիներին հուզող որոշ խնդիրներ, սակայն Շվանիձորը դեռևս բազմաթիվ խնդիրներ ունի:
Դրանցից մեկը մանկական մարզադաշտի բացակայությունն է:

Գյուղի բոլոր տարիների երեխաների՝ մանկական մարզադաշտ ունենալու երազանքի իրականացման համար, ստեղծվել է նախաձեռնող խումբ: Գյուղացիները պատրաստակամ են անհրաժեշտ աշխատանքները կատարել իրենց ուժերով:

Ստորև ներկայացնում ենք նախաձեռնող խմբի հայտարարությունը.

Սիրելի շվանիձորցիներ, Մեղրի համայնքի բնակիչներ, ՀՀ-ում և արտերկրում ապրող համերկրացիներ, պարզապես սրտացավ մարդիկ.
Մասնակցեք դրամահավաքին յուրաքանչյուրդ ընդամենը 1000 դրամով և մաս դարձեք Շվանիձորի երեխաների՝ մարզադաշտ ունենալու մեծ երազանքի իրականացմանը.
1000+1000+…+1000 = մանկական մարզադաշտ:

Նախաձեռնության հաշվեհամարը.

AMD-16099008572407

USD-16099008572408

EUR-16099008572409

RUR-16099008572410

ՎՏԲ Հայաստան Բանկ Մեղրի մասնաճյուղ

Նախաձեռնող խումբը պարտավորվում է պարբերաբար հաշվետվություն տալ ստացած և ծախսած գումարների մասին:

Մեղրեցիները նորից ընտրության առջև են

Մայիսի 16-ին Մեղրիում նախատեսված է «Նարիպրոֆ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Նռնաձորի պղինձ-ոսկեբեր հանքերևակման երկրաբանական ուսումնասիրության թույլտվության երկարաձգման նախագծի նախնական գնահատման առաջին փուլի հանրային լսումը:

Այս թեմայով երեկվանից թեժ քննարկում է ֆեյսբուքյան` «Հանուն իմ Մեղրիի փրկության» խմբում: Քննարկմանը միացել է  նաև«Հայկական բնապահպանական ճակատի» համակարգող խորհրդի անդամ Լևոն Գալստյանը՝ կոչ անելով  մեղրեցիներին բոյկոտել և թույլ չտալ իրականացնելու հանրային լսումը:

Կոչով հանդես է եկել նաև «Մխիթար Սպարապետ» բնապահպանական ՀԿ-ի նախագահ Արսեն Մարգարյանը.

«Տարածեք անխնա, թող բոլորն էլ իրազեկված լինեն։
Վաժնավիրի հանքավայրը վաղուց Մեղրու Նռնաձորի տարածք է մտել ու ոսկի է տանում, ու հիմա են հիշել, որ հանրային լսումներ պետք է անեն
Բոյկոտում ենք մինչև վերջ:

Հարգելի Մեղրի համայնքի բնակիչներ,խնդրում եմ, այս անգամ պետք է բոլորս համախմբվենք և թույլ չտանք, որպեսզի Մեղրի համայնքում նոր հանք բացվի։ Այդ իսկ պատճառով առաջարկում եմ բոլորս մի մարդու նման մայիսի 16_ին ժամը 14_00ից հավաքվում ենք Մեղրու համայնքապետարանի առաջ և միասին բոյկոտում ենք այս հանդիպումը։ Յուրաքանչյուր մեկ մարդու ներկայությունը ցանկալի է։
Մեղրին հանքավայր մի դարձրեք»:
Read more

Ալվանք գյուղը նշեց վերաբնակեցման 30-ամյակը

Այսօր մայիսի 11-ին Ալվանքը նշում է գյուղի վերաբնակեցման և դպրոցի 30-ամյակը։ Միջոցառմանը ներկա էին Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը, դպրոցների, տարբեր կազմակերպությունների, հիմնարկների տնօրեններ, հյուրեր, Ալվանքի բնակիչներ։ Պաշտոնական մասը տեղի ունեցավ գյուղի դպրոցում: Բացման խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն տիկին Վերա Սևումյանը: Մասնակիցներին ողջունեց Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ուսխորհրդի նախագահ Գրիգոր Մուրադյանը և դպրոցին հանձնեց քոլեջի ուսանողների պատրաստած նվերները՝  30 գեղանկարներ և ուսանող քանդակագործ Ալիսա Դանիելյանի «Նռանե» քանդակը:  Դրան հաջորդեց հայկական քոչարին դպրոցի անձնակազմի կատարմամբ:  Միջոցառումը շարունակվեց Ալվանքի մշակույթի տանը: Տեղի ունեցավ տոնական համերգ, Սյունիք մարզի կրթության, մշակույթի և սպորտի վարչության  պետ Մերի Գանդալյանը հանձնեց մարզպետի շնորհակալագրերը, ցուցադրվեց meghrinews.com կայքի անձնակազմի կողմից պատրաստված վերաբնակեցված Ալվանքի պատմությունը ներկայացնող ֆիլմը: Ֆոտոշարքն` այստեղ

« Older Entries Recent Entries »