Սեպտեմբերի 1-ը Մեղրիում

IMG_0710Այսօր սեպտեմբերի 1-ն է` գիտելիքի օրը: Հարյուրավոր դպրոցների նման երեխաների և նրանց ծնողների առջեւ իրենց դռները բացեցին Մեղրի համայնքի դպրոցները: Այսօր առանձնահատուկ օր է հատկապես առաջին դասարանցիների համար` բազմաթիվ ժպիտներ, հուզմունք, ծաղիկներ ու փուչիկներ, այս տոնական օրը նրանք հիշելու են ամբողջ կյանքում: Թող այս ուսումնական տարին բոլորին բերի նոր ժպիտներ , իսկ կյանքի նոր փուլ մտնող երեխաների մեջ արթնացնի ձգտումը դեպի գիտելիքը: Շնորհավոր Գիտելիքի օր Ֆոտոշարքը` Մեղրու թիվ 1 միջնակարգ դպրոցից:

IMG_0913

IMG_0684IMG_0797

Սեպտեմբերին ընդհառաջ գծանշման աշխատանքներ դպրոցների հարակից տարածքներում

40520205_1853398861442847_4117013026966601728_nՍեպտեմբերին ընդհառաջ Մեղրիի երկու դպրոցների հարակից տարածքներում իրականացվում են
փողոցների գծանշման աշխատանքներ:
Աշխատանքներն իրականացնում են «ՄԵՂՐՈՒ ՃՇՇՁ» ընկերության աշխատակիցները:

40534933_1853398884776178_3497435819533139968_n

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի այցը Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն

40116261_2118618988157663_6417642169221251072_nՕգոստոսի 25-ին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և մարզպետ Կարեն Համբարձումյանը այցելեցին Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն: Նախարարը շրջեց բժշկական կենտրոնով, ծանոթացավ բուժանձնակազմին, առկա ժամանակակից սարքավորումներին և օգտագործման պայմաններին:
Նախարար Արսեն Թորոսյանին ներկայացրեցին առկա խնդիրները` նեղ մասնագետների ցածր վարձատրությունը, բժշկական հաստատության ջեռուցման խնդիրը, ժամանակակից սարքավորումների օգտագործման արդյունավետության բարձրացումը և խոսեցին առկա խնդիրերի լուծման հնարավոր տարբերակների մասին:40023991_2118619174824311_23893066276405248_n40045422_2118618314824397_4876012955956674560_n40025978_2118618194824409_5692975186593185792_n

Մեղրիում պաշտոնապես բացվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակը

IMG_2136Օգոստոսի 12-ին Մեղրիում պաշտոնապես բացվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակը: Բացմանը ներկա էին ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը և   «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մարդկային ռեսուրսների խմբի ղեկավար Մեսրոպ Պապիկյանը, Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը, կուսակցության անդամներ, համակիրներ:IMG_2164
Սասուն Միքայելյանը նշեց.
_Մենք պետք է գիտակցաբար աշխատենք, վստահության օջախ ստեղծենք` Continue reading