Մեկ ամսից ավելի է Ագարակ քաղաքի բնակիչներն իրենց այգիները չեն կարողանում ջրել, ոռոգման ջուր չկա:
– Օգոստոսի իննից մինչև էսօր ջուր չի եղել: Ինչ անեմ, չորս կողմը բերքը փտած թափված ա, – ցույց է տալիս տիկին Աֆրիկը, – ես թոշակառու կին եմ, հիվանդանոց եմ գնում, դեղ եմ առնում… ես սրանով եմ ապրում, ի՞՛նչ անեմ…
25-30 տարվա հիմնած այգիները չորացել են ու այգետերերի ասելով, ոչ միայն այս տարվա բերքն են կորցրել, այլ նաև ծառերը:
– Մի քանի անգամ բիդոններով տաքսիով ջուր եմ բերել, հիմա որ նասոսը սարքեն գոնե մի անգամ ջրենք, կարող ա ծառերը փրկենք,-պատմում է տիկին Աֆրիկը:
Հարցին, թե նախկինում ինչպես են ոռոգել այգիները, տիկին Ալինան պատասխանեց, որ նախկինում օգտվել են Պղնձամոլիբդենային կոմբինատի պոմպից, որն այս տարի կոմբինատը տեղափոխել է, իրենք էլ մնացել են Արաքսի վրա տեղադրած պոմպի հոյսին, սա էլ անսարք է:
– Դիմել ենք տարբեր տեղեր, բողոքել ենք, եկել են նայել, սկզբում խոստացել են, որ պոմպի պահեստամասերը կփոխեն ու հարցը կլուծեն, բայց չգիտեմ …. Ասում է տիկին Աֆրիկը,: -Հիմա էլ ասում են Արաքսը ցածր ա, պոմպը չի աշխատի…
Այգետերերն արդեն ծառերը փրկելու հույս էլ չունեն:
– Աղբյուրից ջուր եմ բերում, որ գոնե էս երեք-չորս տարվա ծառերը փրկվեն- շարունակում է տիկին Ալինան
-Երկու ամիս ա ծառը ջրված չի, հետ չի գա,- զրույցը եզրափակում է տիկին Մարիետան, -մեռած մարդու վրա ջուր լցնես կարթնանա՞…
Նյութը պատրաստել են «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ-ի «Պրոակտիվ համայնք» ծրագրի շրջանակներում ձևավորված «Քաղաքացիական լրագրության երիտասարդական խմբի» անդամները:
«Պրոակտիվ համայնք» ծրագիրը իրականացվում է Հայաստանում Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի մասնաճյուղի ֆինանսական աջակցությամբ