Երիտասարդ գյուղի ծերացած խնդիրը…

Լեհվազը Մեղրի համայնքի ամենամեծ գյուղն է։ Որպես գյուղի մեծագույն խնդիր լեհվազեցիները նշում են գյուղամիջյան անբարեկարգ ճանապարհները։ Մասնավորապես դեպի գերեզմաններ տանող ճանապարհը վերջին անգամ բարեկարգվել է 35 տարի առաջ։ Մի քանի անգամ գյուղացիները փորձել են սեփական ուժերով բարեկարգել ճանապարհը, խիճով ու ավազով լցրել են փոսերը, սակայն ինչպես իրենք են ասում, հորդառատ անձրևներից հետո ամեն ինչ առաջվանից էլ վատ է դարձել։

Սա ոլորաններով բավականին մեծ թեքության նեղ ճանապարհ է ու առաջացած փոսերն էլ լրացուցիչ դժվարություններ են առաջացնում վարորդների համար, իսկ եթե ավելացնենք, որ փողոցը նաև երեխաների հիմնական խաղալու տեղն է, պատկերը կամբողջանա:

4

-Պատկերացնու՞մ եք ինչպիսի մեծ խնդիր է առաջանում, երբ գյուղում շտապ օգնության կամ հրշեջ ծառայության մեքենայի կարիք է լինում, -ասում է տիկին Անուշը:

3

Լեհվազ գյուղի խնդիրների մասին զրուցեցինք նաև Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արարատ Թումանյանի հետ: Նա մասնավորապես ասաց, որ նախորդ շաբաթ եղել է գյուղում, խոսել է բնակիչների հետ, տեղյակ է խնդիրների մասին: Նախ ասաց, որ այս պահին զբաղվում են խմելու ջրի հարցով: Նրա խոսքով ինքնահոս ջուրը կհասցվի բաժանարար, երկու փոքր մաքրման կայանով անցնելուց հետո ջուրը կմատակարարվի բնակիչներին:

-Ինչ վերաբերվում է ճանապարհներին, նախատեսում ենք ոչ թե ասֆալտապատել, այլ բետոնապատել ճանապարհը , բայց էստեղ ռելյեֆային խնդիր էլ կա. գյուղացիների մեկի բակը բարձր է, մյուսինը՝ ցածր, հիմա գյուղացիները մանրամասներն են քննարկում – ասում է պարոն Թումանյանն ու ավելացնում.

2

-Արդեն պայմանավորվածություն ունենք նաև մի քանի գործարարների հետ, որոնք պատրաստ են աջակցել ճանապարհի վերանորոգման խնդիրը հիմնավորապես լուծելուն:

00

-Անբարեկարգ ճանապարհներով պայմանավորված անասելի դժբարություններ են առաջանում գյուղացիների կյանքում։ Ամեն օր հող, փոշի, ցեխ, դժվար երթևեկություն, վարորդներն ամեն օր վախով ստուգում են ավտոմեքենաների մասեր,-ավելացնում են գյուղացիները։

Նյութը պատրաստել են «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ-ի «Պրոակտիվ համայնք» ծրագրի շրջանակներում ձևավորված «Քաղաքացիական լրագրության երիտասարդական խմբի» անդամները:

«Պրոակտիվ համայնք» ծրագիրը իրականացվում է Հայաստանում Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի մասնաճյուղի ֆինանսական աջակցությամբ

Հաղորդագրություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.