Մեղրի համայնքի Կարճևան գյուղի հիմնախնդիրներից մեկը խաղադաշտի անբարեկարգ վիճակն է: Այստեղ իրենց օրվա մեծ մասն են անցկացնում գյուղի երեխաները, պատանիներն ու անկախ կոտրված և անցանց դարպասների՝ ֆուտբոլ են խաղում:
-Ֆիզիկական դաստիարակությունը նպատակաուղղված է անձի, բազմակողմանի զարգացմանը, ֆիզիկական կատարելագործմանը, կենցաղում առողջ ապրելակերպի
հաստատմանը,-մեզ հետ զրույցում շեշտեց վաստակավոր մանկավարժ, Կարճևանի հիմնական դպրոցի նախկին երկարամյա տնօրեն տիկին Մելինե Գևորգյանը։
Կարճևանի մայրիկների հետ զրույցի ընթացքեւմ Նոնա Օհանյանը նշեց,որ դպրոցը չունի դահլիճ, մարզագույք, ֆիզկուլտուրայի դասերն էլ խաղադաշտում են անցնում, որտեղ ոչ,դարպաս կա, ոչ գազոն:
-Իսկ 4տարի առաջ փոքրիկների համար տեղադրած սղարանն ու ճոճանակն էլ արդեն ոչ բարոք վիճակում են,- ավելացրեց նա:
Հասմիկ Դավթյանն ապրում է խաղադաշտից ոչ հեռու:
-Երեխաների համար տարածքն ապահով է, սակայն անբարեկարգ ու քարքրոտ: Քամուց էլ
հաճախ փոշի է բարձրանում ու երեխաներն էդ օդն են շնչում.- ասում է տիկին Հասմիկը:
է:
-Մենք մայրիկներով մեր փոքրիկներին երբեմն տանում ենք խաղադաշտ, բայց այնքան
փոշոտ ու քարքարոտ է, որ շատ անգամ տան առաջ ենք նստում, երեխաներդ էլ փողոցում են
խաղում, իսկ փողոցն էլ, գիտեք, անվտանգ չէ երեխայի համար, – ավելացրեց 4 երեխայի
մայրիկ Անի Խաչիկյանը:
Պածառ Թումանյան էլ նշեց, որ երեխաների ֆիզիկական դաստիարակության հարցն արժանի
է ամենամեծ ուշադրության, դպրոցն ավարտած պատանիների մի մասն իրենց ֆիզիկական
տվյալներով անպատրաստ է զինվորական ծառայության:
-Երեխաներն ինչքան շատ խաղան խաղադաշտում ամառային արձակուրդներին, այնքան քիչ
կունենան վատ սովորություններ, որոնք կապված են հեռախոսային խաղերի հետ, -ավելացրեց
Մարգարիտա Մկրտչյանը :
Բոլոր զրուցակիցներն էլ նշեցին, որ մի փոքր ֆինանսական աջակցության դեպքում,
մնացածը ամբողջ գործը գյուղի բնակիչներն պատրաստ են իրենք անել:
Նյութը պատրաստել են «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ-ի «Պրոակտիվ համայնք» ծրագրի շրջանակներում ձևավորված «Քաղաքացիական լրագրության երիտասարդական խմբի» անդամները:
«Պրոակտիվ համայնք» ծրագիրը իրականացվում է Հայաստանում Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի մասնաճյուղի ֆինանսական աջակցությամբ: