Մեղրեցի ուսանողները և Երևանը

Մեղրեցի ուսանողները և Երևանը

Տասնամյակներ շարունակ մեղրեցի երիտասարդները մեկնում են մայրաքաղաք միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն ստանալու համար։ Երկար ճանապարհը, բարձր վարձավճար պահանջող բնակարանները, ուսման ոչ պակաս թանկ վճարները մեծ խնդիրների առաջ են կանգնեցնում երիտասարդ ուսանողներին ու նրանց ծնողներին։ Ինչպե՞ս է ուսանողը լուծում իր համար նոր միջավայրում առաջացած տարբեր խնդիրները, մեզ փորձեց ներկայացնել Երևանի պարարվեստի պետական քոլեջի այս տարվա շրջանավարտ Ժենյան․

-Այո իսկապես շատ ու բազմաբնույթ են ուսանողության խնդիրները, մասնավորապես ինձ պես այսքան հեռվից մայրաքաղաք մեկնած մեկի համար։ Կարծում եմ բոլորիս շրջապատում էլ ,եթե ոչ շատերը ,ապա մեկ կամ երկու հոգի անպայման կշեշտեն, որ Երևանում վարձով բնակարան գտնելը մեծ խնդիր է։ Բարձր վարձ պահանջող բնակարանատերերը ոչ միշտ են ուսանողին բարեկարգ բնակարան հանձնում։ Ավելի մատչելի բնակարաններն էլ բնակարանի նման չեն։ Շատ հաճախ առաջանում է տրանսպորտի խնդիր, որի հետևանքները բոլորիս են պարզ։ Ինչպե՞ս էինք լուծում այս խնդիրները։ Ամեն դեպքում ցանկացած խնդիր էլ անլուծում չէր մնում, սակայն մեծ ջանքերի շնորհիվ միայն։ Երբեմն բարեկամից ես օգնություն խնդրում,նրա տանն ես մնում, աշխատում ես սովորելուն զուգահեռ, որ ծնողիդ հոգսը թեթևացնես։ Դե աշխատելն էլ իր թերությունն ունի՝ դասերդ ես աչքաթող անում, քանի որ ժամանակը չի հերիքում։

Հաջորդ խնդրին, որին անդրադարձավ մեր զրուցակիցը, ինքն անձամբ չի առնչվել,բայց ասում է ընկերներից է շատ լսել։

-Ապրելով Հայաստանի ամենահարավում, լինելով սահմանին բավական մոտ, մենք մեզ սահմանամերձ համայնքի բնակիչ ենք համարում։ Սակայն Մեղրի համայնքը չի դասվում սահմանամերձների շարքում, ինչքանով ես եմ տեղյակ մեր համայնքից միայն մեկ գյուղ է սահմանամերձ։ Այս փաստը շատերին է զրկում ուսման վարձի փոխհատուցման հնարավորությունից և գաղտնիք էլ չէ, թե ինչ մեծ գումարներ են պահանջում բուհերը։

Ժենյան նշեց նաև, որ շուրջ 400 կմ ձգվող ճանապարհը խոչընդոտում է Մեղրի-Երևան և հակառակ ուղղությամբ ուսանողության շարժին։

– Երբ օրինակ ունենում էի մեկ շաբաթ արձակուրդ, նույնիսկ չէի էլ մտածում Մեղրի վերադառնալ, քանի որ պետք է երկու օր գնալ-գալու վրա վատնեի, իմ հանգստից ոչինչ չհասկանայի, բացի այդ էլ ճանապարհածախսն էլ քիչ չէ։

Զրույցի վերջում նա ավելացրեց․

-Ամեն դժվարություն էլ հաղթահարելի է, չպետք է ուղղակի կոտրվել ու կանգ առնել։ Ուսանողական տարիները թեկուզև ծանր, բայց շատ հաճելի են։ Հետո անպայման կարոտով ես հիշելու։

 Նյութը պատրաստվել է «Տեղական ժողովրդավարության դպրոցը» իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը (ՀաՄաՏեղ)» ծրագրի շրջանակներում՝ Համայնքների ֆինանսիստների միավորման (ՀՖՄ) կողմից՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) և Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոնի (ՏՀԶԿԿ) հետ համընկերությամբ։

“School of Local Democracy” Project is implemented within USAID funded “Civic Engagement in Local Governance (CELoG)” Program by a Consortium led by Communities Finance Officers Association (CFOA) in cooperation with Eurasia Partnership Foundation (EPF) and Information Systems Development and Training Center (ISTDC).


Հաղորդագրություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: