Արևաբույրի թագուհին աշխարհին ներկայացնում է Մեղրիի քաղցրահամ չրային կոնֆետները։

Արևաբույրի թագուհին աշխարհին ներկայացնում է Մեղրիի քաղցրահամ չրային կոնֆետները։ Մեղրիի քաղցրահամ մրգերը ոչ միայն դառնում են անուշ չրեր, այլ նաև չրային արևահամ կոնֆետներ՝ բնական առանց որևէ հավելումների։
Չրային կոնֆետները բազմազան են՝ ծիրանի, դեղձի, թզի ,արքայանարնջի, սև սալորաչրի և խնձորի ։ Այդ չրերը ոչ միայն տեղ են գտել հայկական շուկայում այլ նաև արտահանվում են տարբեր երկրներ։

Քաղցրավենիքի արտադրությունը սկսվում է հումքի մշակումից։ Թարմ միրգը չորացվում է, որից հետո տարբեր չրերի համադրումներով վեր է ածվում կոնֆետների։  Չրային կոնֆետների առաջին խմբաքանակները պատրաստվել է տան պայմաններում։ Մասնակցելով դրամաշնորհային ծրագրերի Նանե Սարգսյանը ստացել է սարքավորումներ, գույք,շինանյութ, սակայն ընդլայնվելու համար պայմաններ էին անհրաժեշտ։

-Արտադրանքի վաճառքից ստացված գումարները հազիվ հումքի ձեռքբերման և աշխատողների աշխատավարձին էին հերքում, էլ ուր մնաց թե հետ գցեմ՝ տարածքի հարցը լուծելու համար։ Գնելու համար շատ մեծ գումար էր պետք, այդ պատճառով վարձակալեցի մի քանի ամսով։ Այնուհետև բարեկամներից մեկը իր տարածքը տվեց ինձ օգտագործելու, մինչև ես կկարողանամ սեփական տարածքը գնել։ Այժմ էլ աշխատում ենք հենց այդ տարածքում,- ասում է Նանեն։ Այնուհետև աշխատանքը հեշտացավ հարմարավետ պայմաններ ստեղծվեց։

-Աշխատանքները հիմնականում կատարում ենք ընտանիքի անդամներով,-պատմում է Նանեն,-բայց հաճախ տարբեր պրոցեսներում մի քանի կնոջ ապահովում ենք ժամանակավոր աշխատանքով

Մասնակցելով տարբեր ցուցահանդես-վաճառքների Նանեն ծանոթացել և ձեռք է բերել պայմանավորվածություն մի քանի գնորդների հետ։ Կոնֆետները սպառողին են հասցնում կիլոգրամներով, տուփերով, փաթեթավորված։

Քաղցր բիզնեսի տիրուհի Նանեն արդեն 7 տարի է՝ ինչ զբաղվում է չրային կոնֆոտների արտադրությամբ։ Ֆինանսական ներդրումներ ինքնուրույն է կատարել։ Նանեն նշում է, որ Մեղրիի արևահամ չրերից պատրաստված կոնֆետները վաճառվում են Հայաստանում՝ Երևանում և տարբեր մարզերում, ինչպես նաև արտահանվում են ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա և ԱՄԷ

-Խորհուրդ կտամ ոչնչից չվախենալ, ռիսկի դիմել, ռիսկը կարևոր է։ Ես դա սեփական փորձից եմ ասում։ Միշտ ռիսկով առաջ եմ գնացել ու չեմ մտածել, որ կարող է վատ լինել- զրույցն ավարտում է Նանեն:

 Նյութը պատրաստվել է «Տեղական ժողովրդավարության դպրոցը» իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը (ՀաՄաՏեղ)» ծրագրի շրջանակներում՝ Համայնքների ֆինանսիստների միավորման (ՀՖՄ) կողմից՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) և Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոնի (ՏՀԶԿԿ) հետ համընկերությամբ։

“School of Local Democracy” Project is implemented within USAID funded “Civic Engagement in Local Governance (CELoG)” Program by a Consortium led by Communities Finance Officers Association (CFOA) in cooperation with Eurasia Partnership Foundation (EPF) and Information Systems Development and Training Center (ISTDC).


Հաղորդագրություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: