Կառլոսի դրախտը՝ Լիճքում

Կառլոսի դրախտը՝ Լիճքում

Կառլոս Խաչատրյանին Մեղրիում շատերն են ճանաչում: Չնայած ամբողջ կյանքում Մեղրիում է ապրել, իրեն իսկական լիճքեցի է համարում:

– Ինչքան մեծանում եմ, այնքան պապական գյուղս ավելի է ձգում ինձ:

Կառլոսի անունը Մեղրիում ասոցացվում է Լիճքում նրա ստեղծած ազնվամորու այգու հետ: Երեսուն տարուց ավելի է, որ հիմնել է իր այգին, անընդհատ աշխատում ու զարգացնում է:
Սկզբում տարածաշրջանում միայն ինքն է ազնվամորի ունեցել, հետո տնկիներ է նվիրել նաև հարևան՝ Վահրավար, Լեհվազ, Տաշտուն գյուղերի բնակիչներին:

Շրջանում ոչ-ոք ծանոթ չէր պտղին, հենց այդ պատճառով էլ որոշեց, որ պետք է լինի առաջինը, որը կաճեցնի պտուղը հայրենի Լիճքում:

-Առաջին տարին ազնվամորու բերքը բաժանել եմ ու բացատրել թե ինչպես պետք է մշակել, հաջորդ տարի, որ ուզեցին, արդեն ասեցի՝ վաճառքի է…

Հետաքրքրվեցինք, թե ի՞նչ արժե Մեղրիի շուկայում մեկ կիլոգրամ ազնվամորին.

– Փոքր դույլերով եմ վաճառում, 1000 – 1500 դրամ ա գալիս: Կարևորը պահանջարկ կա, որ մի քանի գրամ էլ ավել ա լինում, շատ չեմ վերցնում, կոպեկի հետևից չեմ ընկնում: Առաջին տարիներին, որ մենակ ես էի աճեցնում, չէր մնում: Դե հիմա որ մնում ա, օղի եմ պատրաստում, կամ մուրաբա, ու ձմեռը վաճառում եմ:

Այգին իր հարմարություններով, հետաքրքիր լուծումներով բոլորի համար է, և մեղրեցիների, և զբոսաշրջիկների:

– Տուրիստական խմբերին կարող եմ ապահովել գիշերակացով, գան հանգստանան, վայելեն մեր Լիճքի հրաշք բնությունը: Շվեցարիան էս մեր Լիճքի բնության մոտ ստից բան ա, – ասում է Կառլոս պապը: – Իմ այգու տեղը բոլորը գիտեն, ով էլ չգիտի, ասեմ. գալիս են հասնում Սյունիքի մարզ, Լիճք գյուղը, ում էլ որ ասեն Կառլոսի դրախտը որն ա, ցույց կտան, բոլորը գիտեն, ճանաչում են:

Ցավում է, որ գյուղում հիմնական բնակչությունը շատ քիչ է:

– Պետք է գյուղը հզորացնենք, շենացնենք, աշխատել ա պետք, ստեղծել: Գյուղն ա պահում քաղաքին, – եզրափակում է զրույցը Կառլոս պապը:

Նյութը պատրաստել են «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ-ի «Պրոակտիվ համայնք» ծրագրի շրջանակներում ձևավորված «Քաղաքացիական լրագրության երիտասարդական խմբի» անդամները:

«Պրոակտիվ համայնք» ծրագիրը իրականացվում է Հայաստանում Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի մասնաճյուղի ֆինանսական աջակցությամբ: 

Advertisement

Հաղորդագրություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: