«Ջայ Ջագաթ 2020» քայլարշավ

Փետրվարի 16-ին հայ-իրանական սահմանից մեկնարկեց «Հանուն արդարության և խաղաղության» խորագրով «Ջայ Ջագաթ 2020» քայլարշավը: Քայլարշավի մասնակիցները Մեղրիի մաքսակետից հասան Մեղրի քաղաք և կանգ առան «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ-ի գրասենյակում: Այստեղ նրանց դիմավորեցին ու ողջունեցին ՀԿ-ի խորհրդի անդամներ, շահառուներ, համայնքի ակտիվ կանայք: Նախաձեռնության մասնակիցները պատմեցին, որ քայլարշավը` մարդու իրավունքների գերակայության վրա խարսխված հոգատար միջավայր ձևավորելու նպատակ ունի, որի հիմքում ընկած են Մահաթմա Գանդիի գաղափարները, որն իր ողջ կյանքի ընթացքում պայքարել է հանուն արդարության, հավասարության եւ խաղաղության` ընտրելով բացառապես ոչ բռնի մեթոդները:
ՀՄԿՌԿ ՀԿ-ի անդամները քայլարշավի մասնակիցներին ներկայացրեցին ՀԿ-ի նպատակները, գործունեության հիմնական ուղղությունները, պատասխանեցին հյուրերի հարցերին: Նրանք նշեցին, որ կիսում են քայլարշվ գաղափարները և բարի երթ մաղթեցին նրանց: