Այսօր` օգոստոսի մեկին, աշխատանքային այցով Մեղրիում էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը: Նրա հետ հանդպմանը մասնակցում էին սոցիալական ապահովության ծառայության Մեղրու տարածքային բաժնի, Մեղրու զբաղվածության տարածքային կենտրոնի, սոցիալական աջակցության Մեղրու տարածքային գործակալության, բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի աշխատակիցներ, ՀԿ- ների ներկայացուցիչներ:
Գեմաֆին Գասպարյանը ներկայացրեց «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» և «Ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքների նախագծերը:
Ներկաները տվեցին իրենց հետաքրքրող հարցերը, խոսեցին առկա խնդիրների մասին` ակնկալելով լուծումներ: