Հունիսի 17-ին Սյունիքի մարզպետարանի վարչական շենքում տեղի ունեցավ «Սյունիքի մարզի մասով կազմված 2020-2022թթ. Միջնաժամկետ ծախսային ծրագրի` ներառյալ ՀՀ 2020թ. Պետական բյուջեի հայտի նախագծի, ինչպես նաև հայտերի հիմքում դրված ծախսային հաշվարկ-հիմնավորումների» վերաբերյալ հանրային քննարկում:
Քննարկմանը մասնակցում էին տարբեր ՀԿ-ների, «ՎիննեթՀայաստան» ցանցի Սյունիքի կենտրոնների ներկայացուցիչներ: Նախագիծը ներկայացրեցին և ներկաների հարցերին պատասխանեցին Սյունիքի մարզպետ խորհրդական Գոռ Թադևոսյանը և մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական վարչության պետ Սուսաննա Դավթյանը:
«ՎիննեթՀայաստան» կոալիցիոն ցանցի անդամները հարցադրումներ արեցին մարզում կանանց, երեխաների, սոցիալապես խոսցելի խմբերի ներկայացուցիչների խնդիրների լուծմանն ուղված ծրագրերի և ներդրումների մասին։
Մարզպետի խորհրդական Գոռ Թադևոսյանը կարևորեց հանրային քննարկումը, և ավելացրեց, որ մարզպետարանը կարող է կամուրջ լինել ՀԿ-ների և կառավարության միջև: