Մայիսի 16-ին Մեղրիում նախատեսված է «Նարիպրոֆ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Նռնաձորի պղինձ-ոսկեբեր հանքերևակման երկրաբանական ուսումնասիրության թույլտվության երկարաձգման նախագծի նախնական գնահատման առաջին փուլի հանրային լսումը:

Այս թեմայով երեկվանից թեժ քննարկում է ֆեյսբուքյան` «Հանուն իմ Մեղրիի փրկության» խմբում: Քննարկմանը միացել է  նաև«Հայկական բնապահպանական ճակատի» համակարգող խորհրդի անդամ Լևոն Գալստյանը՝ կոչ անելով  մեղրեցիներին բոյկոտել և թույլ չտալ իրականացնելու հանրային լսումը:

Կոչով հանդես է եկել նաև «Մխիթար Սպարապետ» բնապահպանական ՀԿ-ի նախագահ Արսեն Մարգարյանը.

«Տարածեք անխնա, թող բոլորն էլ իրազեկված լինեն։
Վաժնավիրի հանքավայրը վաղուց Մեղրու Նռնաձորի տարածք է մտել ու ոսկի է տանում, ու հիմա են հիշել, որ հանրային լսումներ պետք է անեն
Բոյկոտում ենք մինչև վերջ:

Հարգելի Մեղրի համայնքի բնակիչներ,խնդրում եմ, այս անգամ պետք է բոլորս համախմբվենք և թույլ չտանք, որպեսզի Մեղրի համայնքում նոր հանք բացվի։ Այդ իսկ պատճառով առաջարկում եմ բոլորս մի մարդու նման մայիսի 16_ին ժամը 14_00ից հավաքվում ենք Մեղրու համայնքապետարանի առաջ և միասին բոյկոտում ենք այս հանդիպումը։ Յուրաքանչյուր մեկ մարդու ներկայությունը ցանկալի է։
Մեղրին հանքավայր մի դարձրեք»:

Meghrinews.com-ի հարցերին պատասխանելով` «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿնախագահ Ս. Հարությունյանը նշեց, որ Մեղրի համայնքն ընդգրկված է Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագրի շահառուների ցուցակում, որը շրջակա միջավայրի պահպանության, զբոսավարության և գյուղական տնտեսության զարգացմանն  ուղղված տարբեր ծրագրեր է իրականացնում այս տարածքում: Եվ այս պարագայում առնվազն զարմանալի է թե բնապահպանության նախարարությունը, որը այս ծրագրերի ֆինանսավորողն է, ինչպե՞ս կարող է նոր հանքերևարկման հնարավորություն տալ: Նա նշեց նաև, որ անցյալ տարի մեղրեցիները միասնական ուժերով բոյկոտեցին Թաղամիրի ոսկու հանքավայրի երևակման լսումները՝ հաստատելով իրենց առողջ ապրելու իրավունքը, ցույց տալով, որ իրենց համայնքի համար զարգացման այլ տեսլական ունեն, և որ այսուհետ ևս բոյկոտելու են հանքարդյունաբերության զարգացմանն ուղղված ցանկացած քայլ:

Այս թեմայի մասին hetq.am-ը նյութեր է հրապարակել դեռևս 2016թ.:

2016թ մարտի 10-ին Սյունիքի մարզի Նռնաձորի համայնքապետարանում տեղի ունեցած «Նարիպրոֆ» ՍՊԸ-ի կողմից 2016-2018թթ կատարվելիք երկրաբանահետախուզական աշխատանքների նախնական գնահատման հայտի վերաբերյալ շրջակա միջավայրի վրա ազդեցության հանրային քննարկման տեսագրությունը՝ կատարված «Civil Voice» ՀԿներկկայացուցիչների կողմից:


Հաղորդագրություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: