Այսօր մայիսի 11-ին Ալվանքը նշում է գյուղի վերաբնակեցման և դպրոցի 30-ամյակը։ Միջոցառմանը ներկա էին Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը, դպրոցների, տարբեր կազմակերպությունների, հիմնարկների տնօրեններ, հյուրեր, Ալվանքի բնակիչներ։ Պաշտոնական մասը տեղի ունեցավ գյուղի դպրոցում: Բացման խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն տիկին Վերա Սևումյանը: Մասնակիցներին ողջունեց Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ուսխորհրդի նախագահ Գրիգոր Մուրադյանը և դպրոցին հանձնեց քոլեջի ուսանողների պատրաստած նվերները՝ 30 գեղանկարներ և ուսանող քանդակագործ Ալիսա Դանիելյանի «Նռանե» քանդակը: Դրան հաջորդեց հայկական քոչարին դպրոցի անձնակազմի կատարմամբ: Միջոցառումը շարունակվեց Ալվանքի մշակույթի տանը: Տեղի ունեցավ տոնական համերգ, Սյունիք մարզի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը հանձնեց մարզպետի շնորհակալագրերը, ցուցադրվեց meghrinews.com կայքի անձնակազմի կողմից պատրաստված վերաբնակեցված Ալվանքի պատմությունը ներկայացնող ֆիլմը: Ֆոտոշարքն` այստեղ…